Պետությունը փոխհատուցեց Հայրենական պատերազմի վետերանների ավիատոմսերի գումարը
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը փոխհատուցեց Հայրենական պատերազմի վետերանների՝ ԱՊՀ երկրներ թռիչքների տոմսի գումարը: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:
«Ընդհանուր փոխհատուցման ենթակա գումարը կազմում է 7,8 մլն դրամ, որը պետք է տրամադրվի «Սիբիր» ավիաընկերությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆարյանը:
Փոխհատուցումը վերաբերում է Հայրենական պատերազմի վետերաններին 2015 թվականի 4-րդ եռամսյակից մինչև 2016-ի 1-ին եռամսյակ տրամադրված տոմսերին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



