Հայկական գինիները ներկայացվել են Լիտվայի «Գինու օր 2016» ամենամյա գինու ցուցահանդեսում
ОБЩЕСТВОԼիտվայի LITEXPO կոչվող ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել բալթյան երկրներում խոշորագույնը համարվող 12-րդ ամենամյա գինու ցուցահանդեսը։ «Գինու օր 2016» (“Vyno dienos 2016) խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցում էին գինու և ալկոհոլային այլ խմիչքների արտադրողներ, ներմուծողներ, գինու համար նախատեսված պարագաներ առաջարկող ընկերություններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էր նաև հայկական 9 գինու գործարանների շուրջ 60 արտադրանք ներառող տեսականի։ Հայկական տեսականին ներկայացնում էր Լիտվայում հայկական գինիների պաշտոնական ներկայացուցիչը համարվող Gadara ընկերության ղեկավար Գառնիկ Ղազարյանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



