Կալանավորը ոտքերը մեխել է հատակին. նրանց հրահանգներ է տալիս «զոն նայող» Դավոն. «Ժողովուրդ»
ОБЩЕСТВО«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔԿՀ-ում եւս երկու դատապարտյալ՝ Արմեն Հակոբյանն ու Գարիկ Մելքոնյանը, ինքնավնասել են իրենց: Մասնավորապես, Գարիկ Մելքոնյանը ոտքերը մեխել է հատակին, իսկ Արմեն Հակոբյանը դանակով հարվածել է որովայնին, ինչի հետեւանքով նրան վիրահատության են ենթարկել:
Դատապարտյալների հարազատները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ նրանք նման քայլի են դիմել քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրությունն իրենց վրա հրավիրելու համար:
Ըստ հարազատների՝ ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի փոխարեն դատապարտյալներին ներկայումս հրահանգներ է տալիս ՔԿՀ «զոն նայող» Դավիթ Անանյանը, որն առավել հայտնի է «Կիրովականցի Դավո» անվանմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



