Օբաման պաշտոնապես պաշտպանեց Քլինթոնի թեկնածությունը նախագահական ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես պաշտպանել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Քլինթոնի նախընտրական շտաբը:
«Նախագահ Օբաման պաշտպանեց Հիլարիին եւ ասաց. «Չեմ կարծում, որ որեւէ մեկ ուրիշը երբեւիցե ավելի լավ է համապատասխանել այդ պաշտոնին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Հիլարի Քլինթոնի պաշտոնական կայքում հայտնվել է տեսանյութ, որտեղ Բարաք Օբաման հայտարարում է, որ ինքը «լի է խանդավառությամբ» եւ շտապում է միանալ Հիլարիի ընտրարշավին:
Օբամայի հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ նա հանդիպում է ունեցել Քլինթոնի մրցակցի՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի հետ, ով հայտարարել է Քլինթոնի հետ աշխատելու մտադրության մասին հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ հաղթանակ տանելու համար, բայց միեւնույն ժամանակ նշել է, որ մտադիր է մասնակցել վերջին փրայմերիզներին, որոնք հունիսի 14-ին նախատեսված են Վաշինգտոնի նահանգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



