Հայ բռնցքամարտիկները հաջողություններ են գրանցել Եվրոպայի առաջնությունում
СПОРТՌուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Հունիսի 10-ին ռինգ ելած Հայաստանի 3 պատվիրակներից 2-ը հաղթեցին իրենց մրցակիցներին և դուրս եկան քառորդ եզրափակիչ: Պարտություն կրեց 81 կգ քաշային Սոս Քոչարյանը: Հաղթանակներ տարան 64 կգ քաշային Տոնի Գալստյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Գուրգենը հիանալի մենամարտ անցկացրեց, և արդեն երկրորդ ռաունդում մրցավարը ստիպված էր կանգնեցնել մարտն ու հաղթանակը շնորհել մեր մարզիկին: Այդ մասին հայտնում է` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, Հայաստանի 6 ներկայացուցիչներ քառորդ եզրափակիչում են: Ավելի վաղ 1/8 փուլում հաղթանակ էին տարել 49կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 91կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակիչից: