Օբաման հավանություն է տվել Աֆղանստանում օդուժի ավելի լայն կիրառմանը. Reuters
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների լիազորությունների ընդլայնում նախատեսող նախաձեռնությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են Աֆղանստանում «Թալիբան» շարժման դիրքերին օդային հարվածներն ակտիվացնելու հնարավորությունը:
Պենտագոնի ներկայացուցիչը գործակալությանը հաստատել է, որ նոր հրամանագիրը թույլ կտա ամերիկացի զինվորականներին՝ ավելի լայնորեն օգտագործել ռազմաօդային ուժերը, ներառյալ կրակային աջակցությունն օդից:
Թալիբներին օդային հարվածների մեծ մասը կասեցվել էր 2014 թվականի վերջին, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան դադարեցրեց իր մարտական առաքելությունն Աֆղանստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



