Իսրայելում Պաղեստինի բոլոր քաղաքացիների մուտքի արգելք են սահմանել ահաբեկչությունից հետո
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելական բանակը հունիսի 10-ին հայտարարել Է երկիր Պաղեստինի բոլոր քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելք սահմանելու մասին Թել Ավիվում կատարված ահաբեկչական գործողությունից հետո, որը չորս մարդու կյանք Է խլել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
Հունիսի 9-ին հաղորդվել Էր, որ իսրայելացի զինվորականները Թել Ավիվում կատարված ահաբեկչական գործողությունից հետո հայտարարել Էին երկիր մուտքի թույլտվությունների գործողության դադարեցման մասին, որոնք 83 հազար պաղեստինցիների տրվել Էին մուսուլմանական Ռամադան սրբազան ամսվա առթիվ:
«Կառավարության ցուցումներին եւ ներկայիս իրադրության գնահատմանը համապատասխան, մուտքը Գազայի հատվածից, Հուդայի երկրից եւ Սամարիայից (Հորդանան գետի արեւմտյան ափ) պաղեստինցիների համար բաց կլինի սոսկ բժշկական եւ հումանիտար դեպքերում»,- գործակալությանը հայտարարել Է բանակի ներկայացուցիչը: Նա նշել Է, որ այդ արգելքը կգործի մինչեւ հունիսի 12-ի կեսգիշեր:
Հունիսի ութին երկու պաղեստինցիներ Թել Ավիվում ինքնաձիգ զենքով կրակ են բացել քաղաքացիների եւ զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող «Սարոնա» ծածկած շուկայի մոտ, որը գտնվում Է պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի շենքերի համալիրի դիմաց: Ահաբեկչական գործողության զոհ Է դարձել չորս մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



