Սպասում էի, որ «Բորուսսիայում» կաջակցեն ինձ. Իմոբիլե
СПОРТ«Սևիլյայի» նորեկ Չիրո Իմոբիլեն հայտարարել է, որ «Բորուսսիայում» բավարար աջակցություն չի ստացել: 25-ամյա ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբ էր տեղափոխվել 2014 թվականին, իսկ այս ամռանը վարձավճարով համալրել է «Սևիլյայի» կազմը:
-«Բորուսսիայում» ես աջակցություն չեմ ստացել, ո՛չ ես, ո՛չ ընտանիքս: Այնպես որ, իմ անհաջող խաղի մեղավորությունը պետք է կիսել: Ես գերմաներեն չգիտեի և սպասում էի, որ թիմակիցներս կաջակցեն ինձ: Բացի այդ, Գերմանիայում ինձ ընդհանրապես լավ չէի զգում ու պարզապես հնարավոր չէ գերմաներեն սովորել:
Յուրգեն Կլոպը մոտիվացնում էր, որպեսզի մենք նվիրված խաղայինք, սակայն մարտավարական տեսանկյունից շատ չէինք աշխատում: Ամեն դեպքում, նա լավ մարզիչ է, չէ՞ որ հենց այնպես Չեմպիոնների լիգայի եզրափակչում չես հայտնվի,-Իմոբիլեի խոսքը մեջբերված է «El Pais»-ից: