«Ռեալը» հրաժարվել է դե Խեային ձեռք բերելու մտքից
СПОРТՄադրիդի «Ռեալը» կորցրել է հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի նկատմամբ, որին անցյալ ամռանը քիչ էր մնում ձեռք բերեր, սակայն տրանսֆերը վերջին պահին ձախողվեց տեխնիկական պատճառներով։
«Marca»-ի տեղեկություններով, «Ռեալի» ղեկավարությունը համաձայնել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, ով գոհ է թիմի հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասի խաղից։
Դե Խեայի գործակալ Ժորժե Մենդեշին արդեն հաղորդել են, որ «Ռեալը» չի փորձի գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, թեև իսպանացի դարպասապահի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վերակնքած պայմանագրում հատուկ կետ է ներառված, որ մինչև այս տարվա հունիսի 15-ը «Ռեալը» կարող է 50 մլն եվրոյով գնել նրան։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



