Չիլիի ֆուտբոլի հավաքականը տոնեց առաջին հաղթանակը
СПОРТԱմերիկայի գավաթի խաղարկությունում Չիլիի ֆուտբոլի հավաքականը դուրս է գալիս դժվարին իրավիճակից: D խմբի առաջին մրցավեճում զիջելով Արգենտինային՝ Չիլին այս անգամ ուժերը չափեց Բոլիվիայի հետ: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Չիլի- Բոլիվիա մրցավեճն ավարտվել է 2-1 հաշվով հօգուտ Չիլիի հավաքականի:
Չիլիացիների կազմում խաղի հաշիվը բացել է Արտուրո Վիդալը հանդիպման 46-րդ րոպեի ընթացքում: Բոլիվիան չի հանձնվել և արդեն 61-րդ րոպեին Կամպոսի գոլի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը: Այնուամենանայնիվ, Չիլիի հավաքականը խաղի վերջին րոպեին առաջ է նետվել և վաստակել 11 մետրանոց հարված, որը դիպուկ է իրացրել Արտուրո Վիդալը և հաղթանակ պարգևել իր թիմին: Չիլին իր ենթախմբում ունի 3 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով Արգենտինային:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



