Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ֆուտբոլավազք դեպի տիտղոս. Ալբանիա-Շվեյցարիա

СПОРТ

  «Եվրո 2016»-ի շրջանակներում «Արմենպրես»-ը շարունակում է անդրադարձ կատարել Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականների պատմություններին, ֆուտբոլային հաջողություններին և տվյալ օրը կայանալիք հանդիպումների վիճակագրությանը: Ալբանիա-Ռումինիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 17:00-ին: 

Ալբանիայի ազգային հավաքական.Ալբանիայի ընտրանին Եվրո 2016-ի հինգ նորեկ հավաքականներից մեկն է: Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ի անդամ դարձավ 1932-ին,  ՈՒԵՖԱ-ի անդամ՝ 1954-ին:

Միակ հաջողությունը, թերևս, 1964 թվականի Եվրոյի որակավորման փուլն էր, որտեղ Ալբանիան տեղ զբաղեցրեց Եվրոպայի լավագույն 16 թիմերի շարքում: Նախնական փուլում ալբանացիներին բաժին հասավ Հունաստանի հավաքականը: Վերջինս պարզապես հրաժարվեց մասնակցությունից, իսկ Ալբանիան  հայտնվեց հաջորդ փուլում, որտեղ նրա  մրցակիցը Դանիայի ընտրանին էր: 1/8 եզրափակիչ առաջին հանդիպմանը Ալբանիան 4 անպատասխան գնդակ ընդունեց դանիացիներից, սեփական հարկի տակ տանելով սփոփիչ հաղթանակ` 1:0 հաշվով:

Ալբանացիները քաղաքական դրդապատճառներից ելնելով,  բաց են թողել  1970 թվականի աշխարհի առաջնության, 1972-ի ու 1976-ի  Եվրոպայի, ապա 1978 թվականի աշխարհի ու վերջապես, 1980 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլերը: 
Հետագայում մասնակցելով ընտրական հանդիպումների՝ Ալբանացիներին այդպես էլ չի հաջողվել լավ արդյունք գրանցել:

Շվեյցարիա ազգային հավաքական. Շվեյցարական ֆուտբոլն, իհարկե, Եվրոպական  առաջատարների շարքում երբեք չի եղել: 1880-ականներից Շվեյցարիայում սկսեցին ստեղծվել առաջին ֆուտբոլային ակումբները, իսկ հավաքականը արդեն  1905 թվականին իր առաջին ընկերական խաղն անցկացրեց Ֆրանսիայի ազգային ընտրանու հետ:
Երկրորդ աշխարհամարտից հետո շվեյցարացիները մասնակցեցին 1950 թվականի Մունդիալին, ապա ընդունելով հաջորդ՝ 5-րդ Մունդիալը, հասան մինչև քառորդ եզրափակիչ: Սակայն Եվրոպական մրցասպարեզներում Շվեյցարիայի բախտը չէր բերում: Եվրո 96-ի որակավորման փուլի խմբային մրցաշարում գրավելով առաջին հորիզոնականը՝ շվեյցարացիները կարծես կոտրեցին Եվրոպայում անհաջողությունների սառույցը և դարձան եվրոպայի առաջնության մասնակից: Նրանց բաժին հասավ նաև բացման հանդիպումը, որտեղ առաջնությունն ընդունող Անգլիայի ընտրանու դեմ խաղն ավարտեցին ոչ ոքի արդյունքով` 1:1: Հետագայում նրանք միավորներ չվաստակեցին՝ կրելով պարտություններ թե Նիդերլանդներից, թե Շոտլանդիայից: 
Եվրո 2008-ը անցկացվելու էր Ավստրայում և Շվեյցարիայում: Շատերն ակնկալում էին, որ գոնե այս անգամ, սեփական հարկի տակ նրանք ավելի հաջողակ կգտնվեն: Բայց այդպես չէին մտածում շվեյցարացիների հետո նույն խմբում հայտնված Թուրքիայի, Չեխիայի և Պորտուգալիայի ընտրանիները: Արդյունքում կրկին ձախողում:

Ալբանիա – Շվեյցարիա. Շվեյցարիայի հավաքականի կազմում հաճախ են ընդգրկվում արմատներով ալբանացի ֆուտբոլիստներ: Հենց Շվեյցարիայում են հանգրվանել հազարավոր էթնիկ ալբանացիներ Հարավսլավական պատերազմի տարիներին: Նրանցից ոմանք վերջին շրջանում պարբերաբար  շվեյցարացիների  հիմնական կազմ են հայտնվում,  օրինակ՝ Վալոն Բեհրամին, Ջերդան Շաքիրին, Փայթիմ Քասամին, Ադմիր Մեհմեդին:

Ալբանիան ու Շվեյցարիան միմյանց հետ հանդիպել են վեց անգամ, որոնցից հինգում հաղթանակ են տարել շվեյցարացիները: Միայն մեկ անգամ, 2004 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից մեկն ավարտվել է ոչ ոքի` 1:1: 
Հավաքականները միմյանց հետ առաջին անգամ հանդիպել են 1966 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում: Տիրանայում շվեյցարացիները հաղթեցին 2:0 հաշվով: Թիմերը միմյանց հետ նույն խմբում են հայտնվել նաև Մունդիալ 2014-ի ընտրական փուլում: Այստեղ էլ երկու խաղերում հաջողությունն ուղեկցել է Շվեյցարիային՝ 2:0 եւ 2:1:  

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию