Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին 3.77մլն դրամ ընդհանուր գումարի վնաս է հասցվել
ЭКОНОМИКАՄեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 3.77մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վնասը հասցվել է, մասնավորապես, բուսական աշխարհի, մթնոլորտային օդի, հողերի պահպանության ոլորտներում, ինչպես նաեւ թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման, փայտանյութի ապօրինի տեղափոխման համար Արագածոտնու, Գեղարքունիքի, Արարատ, Շիրակի, Կոտայքի մարզերում:
Վարչությունից նաեւ տեղեկացնում են, որ գրանցվել են նաեւ ապօրինի որսի իրականացման դեպքեր:
Եղեգնաձորում հայտնաբերվել է բեզոարյան այծի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի համար իրավախախտի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 3.0մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի հատկանիշներով: Գրանցվել են նաեւ ապօրինի ձկնորսության դեպքեր, ընդհանուր առմամբ առգրավվել է 39կգ /86 հատ/ «սիգ» տեսակի ձուկ:
Ընդհանուր առմամբ վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.53մլն.դրամ: