«Ժողովուրդ». Հայաստանում աղի արտադրության ծավալները 9.8 տոկոսով նվազել են, հետևաբար սպառողների թիվը ևս նվազել է
ЭКОНОМИКА«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում աղի արտադրության ծավալները 9.8 տոկոսով նվազել են: Ի դեպ, անցած տարի նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները նվազել էին ընդամենը 5,9 տոկոսով: Եվ այն փաստը, որ աղի արտադրության ծավալները տարեցտարի նվազում են, ամենևին էլ պատահական չէ:
Աղը այն եզակի սննդատեսակներից է, որն անկախ ամեն ինչից, նաև գնից, մարդիկ գնում են: Այսինքն՝ աղի արտադրության ծավալներն ուղղակի կապված են սպառողների թվի հետ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում հենց տեղական արտադրության կերակրի աղն է սպառվում: Ուստի, եթե պաշտոնական վիճակագրությունը նշում է, որ աղի արտադրության ծավալները նվազել են, ապա դա իր հերթին ենթադրում է, որ սպառողների թիվը ևս նվազել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։