Կապան-Գորիս ճանապարհին «ԲՄՎ»-ն 10 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «ԲՄՎ-500» մակնիշի 28 ՏՕ 609 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորը (մոտ 10 մետր):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 31-ամյա Վ. Խ.-ին:
Վարորդը եւ ուղեւոր` 22-ամյա Գ. Ս.-ն, հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



