Շվեյցարիան նվազագույն հաշվով հաղթեց Ալբանիային Եվրո 2016-ում
СПОРТԵվրոպայի 2016թ-ի ֆուտբոլի առաջնության հերթական հանդիպման ընթացքում ուժերը չափեցին Ալբանիայի և Շվեյցարիայի հավաքականները։«Արմենպրես»-ը հաղորդում է, որ հանդիպումն ավարտվեց Շվեյցարիայի հավաքականի հաղթանակով` 1:0 հաշվով:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Ալբանիա. Բերիշա, Հյուսայ, Ցանա, Մավրայ, Ագոլի, Կուկելի, Թ. Ջակա, Ռոշի, Աբրաշի, Լենյանի, Սադիկու:
Շվեյցարիա. Զոմեր, Ջուրու, Ռոդրիգես, Շեր, Լիխշտայներ, Ջեմաիլի, Գրանիտ Ջակա, Բեհրամի, Շաքիրի, Մեհմեդի, Սեֆերովիչ:
Գլխավոր մրցավար. Կարլոս Վելասկո Կարբալիո
1-ին խաղակեսի հինգերորդ րոպեին Շվեյցարիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ֆաբիան Շարը գլխի անկասելի հարվածով գնդակն ուղարկեց Ալբանիայի հավաքականի դարպասը։ Ալբանացիները աստիճանաբար փորձեցին հավասարեցնել խաղը, սակայն խաղի 36-րդ րոպեին Լորիկ Ցանան, ստանալով կարմիր քարտ, ծանր իրավիճակ ստեղծեց իր թիմի համար: Խաղակեսն այդպես էլ ավարտվեց:
2-րդ խաղակեսը մեկնարկեց շվեյցարիացիների ակտիվությամբ, սակայն, կրկնապատկել հաշիվը Շվեյցարիան չկարողացավ: Միայն խաղավարտից 10 րոպե առաջ Էդուրդո Ռեայի ֆուտբոլիստներին հաջողվեց լրջորեն անհանգստացնել Ալբանիայի դարպասապահ Բերիշային: Վերջինս հիանալի գործեց դարպասային գծի վրա և չեզոքացրեց վտանգավոր դրվագը: Ալբանիան խաղի 87-րդ րոպեին վտանգավոր հակագրոհ կազմակերպեց, որից հետո գնդակը միայն հրաշքով չհայտնվեց Յան Զոմերի դարպասում: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց. Շվեյցարիան վաստակեց 3 միավոր, և Ֆրանսիայի հետ գլխավորում է 1-ին խմբի մրցաարային աղյուսակը: