Մեղրիի սահմանամերձ գյուղերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի Մեղրի տարածաշրջանի Գուդեմնիս գյուղում երեկ՝ օգոստոսի 11-ին, երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուդեմնիսի գյուղապետ Արտուշ Գրիգորյանը:
Նա նշեց, որ հրդեհը բռնկվել է գյուղի հարեւանությամբ գտնվող անտառում, այրվել է մոտ 5 հա տարածք, բնակիչները եւ հրշեջ-փրկարարները համատեղ հանգցրել են այն:
Ինչ վերաբերում է հրդեհը մարելիս հակառակորդի կողմից դիտմամբ կրակոցներ արձակելուն, գյուղապետն ասաց, որ կրակոցներ լինում են, բայց երեկ հրդեհը մարելիս ինքը չի լսել այդ մասին: Իսկ թե ինչը կարող էր հրդեհի բռնկման պատճառ լինել, Արտուշ Գրիգորյանն արձագանքեց, որ հավաբարար զորամասի զինվորներից մեկը չհանգցրած ծխախոտ է նետել չոր խոտերի վրա, եւ այդպես բռնկվել է հրդեհը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



