Չինաստանում շուրջ 40 մարդ Է անհայտ կորել սողանքի հետևանքով
ОБЩЕСТВОՉինաստանի հյուսիս - արեւմուտքի Շենսիի նահանգում հանքարդյունահանող ընկերություններից մեկի բնակելի թաղամաս սողանքի իջնելուց հետո շուրջ 40 մարդ Է անհայտ կորել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 12-ի առավոտյան բնակելի թաղամասում սողանքի հետեւանքով իջել Է շուրջ 1 միլիոն խորանարդ մետր ապար, որը Շանյանի գավառում իր տակ Է թաղել հանքարդյունահանող ընկերության հինգ հանրակացարան եւ երեք տուն:
Այս պահին փրկարարներն զբաղված են կորած մարդկանց որոնմամբ: Մերձակա տների բնակիչները տարահանվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



