Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հունիսի 12-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում փոխել գործողությունների ծրագիրը: Մինչ գիշեր գլխավոր առաջնայնությունը կմնա օգուտը: Ցանկացած գործ ցանկալի է հասցնել ավարտին: Գործերի ճիշտ կազմակերպումը թույլ կտա միաժամանակ վերահսկել մի քանի գործընթաց: Զվարճանքները, ժամադրությունները, ուղևորությունները, ակտիվ որոնումներն այսօր հաջողություն չեն խոստանում և կարող են ժամանակի անիմաստ կորուստ լինել: Վերոնշյալները և նոր նախաձեռնություններն արժե թողնել վաղվան:

Ցուլ

Ցուլերին այսօր ուղեկցում է հաջողությունը, եթե չափից դուրս չտարվեն փորձարկումներով: Կարելի է վստահել ճակատագրին. այն ցանկացած պարագայում կպաշտպանի լուրջ խնդիրներից և ճիշտ ուղու վրա կդնի: Տատանումները, ամեն ինչից ավելին քաղելու փորձերը կարող են հանգեցնել նրան, որ առանձնապես հաճույք չստանաք ո՛չ ծանոթ զբաղմունքներից, ո՛չ նոր նախաձեռնություններից: Չարժե գերազանցել բյուջեն, փոխել սիրային սցենարը:

Երկվորյակ

Երկվորյակներին կարևոր է թուլանալ և ոչինչ չձեռնարկել մինչ հաջորդ օրը: Պահելաոճը կհուշի իրավիճակը: Կարելի է մաքրություն անել, ազատվել անպետք իրերից: Վերանորոգման ենթակա իրերը չարժե դեն նետել. հմուտ վերանորոգումը կօգնի դրանց դեռ երկար պահպանել գործունակությունը: Հարմար պահ է նաև գիտակցությունը մաքրելու, սևեռուն մտքերից ազատվելու համար: Չարժե շտապել վճարումների, օծանելիք, հագուստ ընտրելու հարցերում:

Խեցգետին

Խեցգետիններին դժվար չի լինի այս օրն անցկացնել մտքի, մարմնի և հոգու համար օգուտով: Կարելի է գնալ հետաքրքիր զբոսանքի, հյուր այցելել, ընդլայնել աշխարհայացքը, համալրել անձնական զգեստապահարանը և տնտեսությունը: Նոր գաղափարներին և առաջարկներին այսօր ավելի լավ է քննադատական մոտենել. արտաքինից ողջամիտ և գրավիչ` դրանք կարող են հնացած, տվյալ պահի համար ոչ այնքան ակտուալ դուրս գալ: Նույնը վերաբերում է նոր ծանոթություններին:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ ընթացիկ գործնական հարցերի վրա, օրինակ` տնտեսական, կամ սնման, գործերն ավարտելու, հիվանդությունների պրոֆիլակտիկայի հետ կապված նպատակների: Անցանկալի են խոշոր գնումները` բացառությամբ ծրագրայինների, և վճարային գործողությունները: Չարժե վերջնական որոշում կայացնել ուղևորության երթուղու, կապի եղանակի, շփումների շրջանակի, անձնական հետաքրքրությունների ոլորտի վերաբերյալ:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում ծուլանալ և հետաձգել արդեն ծանոթ ուղղությամբ գործողությունները: Այս օրը խոստանում է ձեզ անվտանգություն կամ հնարավոր խոչընդոտները հասցնում է նվազագույնի: Հնարավորություն կա կատարելու վերջին քայլը, փակելու վաղուց անհանգստացնող հարցերից մեկը: Կարող են ակտուալ դառնալ բուժման, տեխնիկական ապահովման, փոխադրումների, ավտոմեքենայի վերանորոգման կամ պրոֆիլակտիկայի հետ կապված հարցերը:

Կշեռք

Կշեռքներին չի խանգարի այս օրն անցկացնել միայնակ կամ կրճատել շփման սովոր շրջանակը: Այսօր գլխավոր սխալը կլինի շտապողականությունը: Չարժե ժամանակից շուտ տոմսեր գնել, հաստատել երթուղիները, պատասխանատու ընտրություն կատարել, բիզնես բացել, ուսումնական փուլ սկսել: Չարժե նաև շտապել կարևոր անձնական մտքերի ձևակերպման և բարձրաձայնման, նամակների ուղարկման, բանակցությունների սկսման հարցերում:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ճշտել իրենց նախկին փաստարկները, վերլուծել շփումների ոճը: Մոտ ժամանակներս երկխոսության շարունակումը, ֆինանսական և ապրանքային փոխանակումը կարող են այլ մոտեցում պահանջել: Գուցե ժամանակն է հրաժարվելու վիճաբանելու որոշ հնարքներից, ընդլայնելու բառապաշարը, վերանայելու իրավիճակի պահանջած փաստաթղթերը և նյութերը: Եթե զրուցակիցը ձեզանից ինչ-որ կարևոր բան չի լսել, ավելի լավ է սխալն ուղղել առավոտյան:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս ազատել գիտակցությունը ոչ ակտուալ մտքերից, գնահատել և վերանայել շփման սովոր կարգը: Բացառված չէ, որ ստիպված լինեք գիտակցաբար հարմարվել ուրիշի պահանջներին և սպասելիքներին: Մշտական միություններում` ներառյալ ամուսնությունը, կարևոր է չմերժել հնարավոր երկխոսությունը, պատրաստվել լսել երկրորդ կողմին: Չարժե ձեր ծրագրերի մասին իրազեկել պոտենցիալ մրցակիցներին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր հաջողությամբ գլուխ կհանեն ցանկացած առաջադրանքից և ցանկացած իրավիճակում կկարողանան գործել` ելնելով իրենց շահերից: Գերազանց պահ է ինչ-որ գործ արդյունավետ ավարտելու համար, քանզի ձեզ սպասվում է համոզիչ հաղթանակ: Հնարավոր է նախկին արժանիքների ճանաչում, վարկանիշի բարձրացում, հեղինակության ամրապնդում, արդարության վերականգնում, կարևոր հարցում ճշմարտության հայտնաբերում:

Ջրհոս

Ռոմանտիկ Ջրհոսներն այսօր կարող են հուսահատվել: Ինչ-որ բան կարող է կանգնել ձեր ազատության ճանապարհին, կաշկանդել երևակայության թռիչքը: Կյանքի խիստ իրականությունը թույլ չի տա սավառնել ամպերում, հայացքն ինքնաբերաբար կնկատի սխալներն ու թերությունները: Զվարճանքները, ժամադրությունները, ընկերական հանդիպումներն ավելի լավ է թողնել վաղվան: Ինչ-որ աշխատանքով զբաղված Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս գործն ավարտին հասցնել:

Ձկներ

Օրը հաջող է այն Ձկների համար, ովքեր կարողանում են հարմարվել ուրիշների պահանջներին, մերվել միջավայրին: Ամաչկոտ Ձկներին կարող են խանգարել կասկածները, ինքնավստահության անբավարարությունը: Եթե տիրական անձ եք, ընդհակառակը, կարող եք պարտադրել ձեր ճաշակները, շրջապատին ճնշել ձեր հեղինակությամբ և խարիզմայով, և այդ դեպքում արժե հիշել թաքուն նախանձողների և չարակամների մասին: Չարժե չափից դուրս անկեղծանալ:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт