Ռուսաստանի Դյատլովի լեռնանցքից տարհանում են զբոսաշրջիկների խմբին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դյատլովի լեռնանցք է մեկնել ՌԴ ԱԻՆ-ի «Մի-8» ուղղաթիռը՝ օգնելու Չելյաբինսկի շրջանից ժամանած զբոսաշրջիկների խմբին։ Այս մասին հաղորդում է «Գազետան»՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։
«Մի-8» ուղղաթիռը մի քանի րոպե առաջ Եկատերինբուրգից ժամանել է դեպքի վայր, որպեսզի տարհանի տուժած զբոսաշրջիկին։ Ուղղաթիռում կան փրկարարներ, բժիշկներ ու բուժսարքավորումներ»,-ասված է հաղորդագրությունում։
Նախնական տեղեկություններով, 5 զբոսաշրջիկներ կվադրոցիկլներով փորձել են անցնել Դյատլովի լեռնանցքով, որի ժամանակ խմբի անդամներից մեկը վնասվածք է ստացել։ Ավելի վաղ Ուրալի լեռներում հայտնաբերել էին միայնակ զբոսաշրջիկ աղջկա մարմինը։
Այս լեռնանցքը զբոսաշրջիկների համար տեսարժան վայր է:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



