Լյով. Հումելսը բաց կթողնի Ուկրաինայի դեմ հանդիպումը
СПОРТԳերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Եվրոպայի 2016թ. առաջնության C խմբի առաջին տուրի՝ Ուկրաինայի ընտրանու դեմ խաղի մասին:
Գերմանացի մասնագետը նշել է, որ հանդիպմանը չի կարող մասնակցել կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը:
«Չենք անհանգստանում միկրովնասվածքներով: Մատս Հումելսը երեկ լիարժեք մարզում է անցկացրել եւ պատրաստ է 100 տոկոսով: Սակայն Ուկրաինայի ընտրանու դեմ հանդիպումը նա բաց կթողնի:
Ամեն դեպքում, չեմ ցանկանում խոսել մեր պաշտպանության մասին՝ մրցակցին տեղեկություն չհաղորդելու համար: Երբեմն պետք է սպասել անակնկալների»,- Լյովի խոսքերն է մեջբերում DFB.de-ն
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



