Շինարարն ու քարտուղարը գյուղապետ են ուզում լինել
ПОЛИТИКАՀուլիսի 3-ին Արագածոտնի մարզի Թթուջուր եւ Օթեւան համայքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում արդեն իսկ կան առաջադրված թեկնածուներ:
Թթուջուր համայնքում այս պահին կա չորս թեկնածու՝ անկուսակցականներ Զոհրակ Ասլանյանը, Վիգեն Գրիգորյանը, Գագիկ Ոսկանյանը եւ ՀՀԿ-ական Արմեն Սահակյանը: Առաջին երեքն ինքնառաջադրմամբ են հանդես եկել, իսկ Արմեն Սահակյանին առաջադրել է ՀՀԿ-ն: Վերջինն աշխատում է գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար: Գագիկ Ոսկանյանն էլ «Կ.Ռ Քնսթրաքշն» ընկերության շինարարներից է:
Օթեւան համայնքում դեռեւս երկու թեկնածու է առաջադրվել՝ Ջամալ Սալմոյանը եւ Գոհար Սայադյանը: Երկուսն էլ անկուսակցական են: Ջամալ Սալմոյանը առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, իսկ Գոհար Սայադյանն ինքնառաջադրվել է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



