Որքա՞ն փոխառություններ ունի Գարեգին Նուշիկյանը
ЭКОНОМИКА346 միլիոն 953 հազար 907 դրամ: Ահա այսքան են կազմել ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի 2015թ-ի փոխառությունները: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից՝ Նուշիկյանը նախորդ տարի գրեթե կրկնապատկել է իր դրամական միջոցները:
Ըստ 2015թ-ի հայտարարագրի՝ տարեսկզբին նա հայտարարագրել էր 213 միլիոն վեց հազար 907 դրամ, իսկ տարեվերջին՝ 343 միլիոն 857 հազար դրամ:
Պատգամավորի պաշտոնը նախորդ տարի ավելացրել է նրա եկամուտները մոտ յոթ միլիոն դրամով՝ վեց միլիոն 931 հազար 850 դրամով: Վերջինս որպես եկամուտներ է նշել 80 միլիոն դրամ շահաբաժինը եւ 345 հազար 135 դրամ փոխառությունների դիմաց ստացված տոկոսը:
Վերջինիս կինը՝ Զարուհի Ազատյանը, հայտարարագրել է միայն չորս միլիոն 560 հազար 879 դրամ տարեկան աշխատավարձ:
Գարեգին Նուշիկյանը նախագահում է «Նուշիկյան ասոցիացիա»-ն: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի նախագահության անդամ է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան