Զարիֆը եւ Շտայնմայերը Բեռլինում կքննարկեն Վիեննայի համաձայնագրերի իրագործումը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 15-ին Բեռլինում բանակցություններ կվարի Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այդ մասին հունիսի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Ես կարող եմ հաստատել, որ նախարար Շտայնմայերը հունիսի 15-ին կընդունի Իրանի արտգործնախարար Զարիֆին»,-ասել Է նա: Բացի երկկողմ հարաբերություններից, ուշադրության կենտրոնում կլինեն «տարածաշրջանային քաղաքականության հարցերը եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը»,-հավելել Է Շեֆերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



