Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ՝ հունիսի 14-ի համար

ЛАЙФ

Խոյ: Իրադարձություններով հագեցած, հետաքրքիր օր է սպասվում: Անգործության չեք մատնվի: Նոր գործեր կձեռնարկեք, անգամ ամենահամարձակ մտահաղացումները հավանության կարժանանան: Օրվա ընթացքում շրջապատված կլինեք մարդկանցով, որոնց հետ հրաշալի հարաբերությունների մեջ եք: Հնարավոր են անսպասելի, սակայն շատ հաճելի առաջարկներ:  Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումը կուրախացնի, թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հին ընկերներից լավ լուրեր կստանաք, իսկ նարանց հետ հանդիպումը՝ հաճելի զգացողություններ կպարգևի:

Ցուլ: Օրվա առաջին կեսը նվիրեք աշխատանքին: Չեք ցանկանա հրաժարվել ձեր նպատակներից, իսկ դրանք իրագործելու համար, որոշ ժամանակ կպահանջվի: Ձեր նպատակասլացությունը  կգնահատվի, իսկ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփումը օգտակար է: Նրանք կկիսվեն իրենց գիտելիքներով և տարիների ընթացքում ձեռք բերած փորձով:  Օրվա երկրորդ կեսին կարող եք ֆինանսական որոշ հարցեր լուծել: Գործարարաի ձեր հոտառությունն այսօր  շատ սուր է:Սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Ուղևորություններից անմոռանալի տպավորություններ կստանաք:

Երկվորյակ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Անգամ պարզ թվացող խնդիրներին ամենայն լրջությամբ մոտեցեք: Ճիշտ կվարվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր ամբողջ օրը կնվիրեն հանգստին: Զբոսանքները լավ կազդեն ինքնազգացողության վրա, տրամադրություն կբարձրացնեն :  Սիրելիների հետ շփումներում առավել նրբանկատ եղեք, նրանք այսօր չափազանց զգայուն են և խոցելի: Ձեր մեկնաբանություններում հնարավորինս զուսպ եղեք: Երեխաների հետ կատակել չփորձեք,նրանք ձեզ ճիշտ չեն հասկանա և կվիրավորվեն: Հրաշալի օր է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:

Խեցգետին: Ամեն բան հրաշալի կդասավորվի, անհանգստանալու առիթ չեք ունենա: Հեշտությամբ կիրագործեք բոլոր ծրագրերը, քանզի ընկերներն ամեն կերպ կաջակցեն ձեզ, ստեղծված խնդիրներին լուծումներ կգտնեն և առհասարակ իրենց հրաշալի կդրսևորեն: Բարեհաջող օր է նոր ծանոթություններ հաստատելու համար:  Տուրք մի տվեք երևակայությանը, այն այսօր կարող է մռայլ մտքերի, վատատեսության պատճառ դառնալ: Ստեղծագործական գործունեութունը, սպորտը, պարերը, զվարճալի ուղևորությունները՝  կօգնեն  չընկճվել և լավատեսություն պահպանել:

Առյուծ: Հնարավոր են մանր անախորժություններ, որոնք, սակայն,չարժե սրտին մոտ ընդունել: Լուրջ խնդիրների վտանգ չկա,իսկ չնչին դժվարությունները հեշտությամբ կհաղթահարեք: Օրվա առաջին կեսին՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, կարող եք  գործի դնել ձեր արտաքին հմայքը: Այս ժամանակահատվածում խոստումնալից, ռոմանտիկ ծանոթությունները չեն բացառվում:  Օրվա երկրորդ կեսին մտերիմների հանդեպ առավել հոգատար կլինեք, ինչը նրանց անչափ կուրախացնի: Ընկերների , հարազատների համար կարող եք որոշ նվերներ գնել, սիրելիներին անակնկալներ մատուցել:

Կույս: Օրվա ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ֆինանսական հարցերում հապճեպ որոշումներ չկայացնեք, իսկ գնումներ կատարելիս՝ առավել խելամիտ լինեք: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, եթե անգամ որոշ հարցերի շուրջ համաձայնության չգաք, միևնույն է տարաձայնություններ չեն ծագի: Համատեղ ծրագրերն իրականացնելու համար՝ փորձեք համախմբել ուժերը և գործել միասնական:  Առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու ճիշտ ժամանակն է: Ձեր մոտեցումները կկիսեն և խորհուրդներին կհետևեն անգամ նրանք՝ ովքեր շատ ավելի փորձառու են: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են առողջական խնդիրներ, խնայեք ինքներդ  ձեզ:

Կշեռք: Օրվա ընթացքում դրական լիցքերի պակաս չեք զգա: Հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, մտերիմները կօգնեն իրագործել դրանք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է, կարող եք նոր գործեր ձեռնարկել: Հրաշալի օր է սպորտային մարզումների համար:  Հնարավոր են մի շարք հանդիպումներ, կտեսնեք մարդկանց, որոնց նախկինում այնքան էլ չեք համակրել, սակայն այժմ հնարավոր է փոխեք ձեր կարծիքը: Հին խնդիրներն ու տարաձայնությունները կմոռացվեն, կարող եք նոր հարաբերություններ սկսել:Բոլոր հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի:

Կարիճ: Հնարավոր են որոշ անախորժություններ, սակայն ստիպված եք ընդունել, որ խնդիրների մեծ մասը ինքներդ եք ստեղծում: Խորամանկության դիմել չարժե, ցանկալի արդյունքի կարող եք հասնել միայն ձեր անկեղծության շնորհիվ: Հարմար օր է մանկության ընկերների հետ հանդիպելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նշանի ներկայացուցիչների համար տնային գործերը ձանձրալի չեն թվա: Կզբաղվեք մաքրությամբ, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք համեղ ուտեստներ պատրաստել, հյուրեր ընդունել:

Աղեղնավոր: Օրը բարեհաջող ընթանց կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է: Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Փոխարենը՝ սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանն, ապա ժամադրություններն անմոռանալի կանցնեն:

Այծեղջյուր: Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք: Հաճելի մարդկանց ընկերակցությամբ հրաշալի երեկո է սպասվում: Եթե հոգնածության պատճառով ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից, կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, միևնույն է՝ տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:

Ջրհոս: Ֆինանսական տեսանկյունից  օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ, միևնույն է զգոն և աչալուրջ եղեք: Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն, որքան թվում են, և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք: Սակայն համակերպվելու կարիք չկա, այսօր հնարավորություն կունենաք լուծել կուտակված բոլոր խնդիրները, պարզել ծագած թյուրիմացությունները:

Ձկներ: Զինվեք համբերությամբ, այն այսօր ձեզ շատ պետք կգա: Հնարավոր են խնդիրներ գործնական հարաբերություններում: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք: Այսօր ծրագրած բոլոր հանդիպումներին, պետք է նախապես մանրակրկիտ պատրաստվել: Ռոմանտիկ ժամադրությունները ևս բացառություն չեն կազմում: Եթե ուզում եք այսօր լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ապա հիշեք, որ  անհրաժեշտ է անթերի տեսք ունենալ: 

Ucom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»