ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները շարունակում են քննարկել Հարկային օրենսգրքի նախագիծը
ПОЛИТИКАԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Գրանցվել է 100 պատգամավոր:
Արտահերթ նիստը մեկնարկել է հունիսի 13-ին, որի ընթացքում պատգամավորները քվեարկել են ԱԺ ավարտված նստաշրջանի վերջին քառօրյա նիստի ընթացքում քննարկված հարցերը: Հունիսի 10-ի նիստում խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունը:
Այնուհետև պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը: Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումն ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում և կշարունակվի հունիսի 14-ի նիստում:
Կառավարության հրավիրած նստաշրջանի օրակարգում ընդգրկված են 42 օրենքի նախագիծ, 7 միջազգային պայմանագիր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



