Սոֆի Լորենը ժամանել Է Վրաստան
ОБЩЕСТВОԼեգենդար իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն առաջին անգամ ժամանել Է Վրաստան: Ինքնաթիռը լուսաբացին վայրԷջք Է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Դերասանուհին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում Է Վրաստանի օպերային երգչուհի Նինո Սուրգուլաձեի «Ցանկության ծառ» բարեգործական հիմնադրամի միջոցառումներին:
Թբիլիսիում Սոֆի Լորենը հանդիպում կունենա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի եւ երկրի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիի հետ, ասված Է Facebook սոցցանցում հիմնադրամի Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Նա նաեւ կայցելի Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ հունիսի 15-ին տեղի կունենա «Հանուն սիրո» նոր ներկայացման համաշխարհային պրեմիերան: Նվագախումբը ղեկավարելու Է Սոֆի Լորենի որդին՝ դիրիժոր Կառլո Պոնտի-կրտսերը, հաղորդել Է Sputnik-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



