Տիբո Կուրտուան դժգոհել է խաղընկերներից
СПОРТԲելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան իր զայրութն է հայտնել թիմակցիների խաղի վերաբերյալ: Վկայակոչելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Չելսի»-ի ֆուտբոլի ստը կարծիք է հայտնել, որ բաց թողած գնդակներում մեղավոր են թիմի պատպանները:
«Ես շատ հիասթափված եմ: Մենք չցուցադրեցինք այն խաղը, որը կարող էինք, եթե չհաշվենք խաղավարտին ունեցած մի քանի հնարավորությունները: Այդ դրվագները քիչ էին գոլի հեղինակ դառնալու համար: Մենք երկար էինք պատրաստվել, սակայն ձախողվեցինք: Ես բղավում եմ և հուշում իմ թիմի պաշտպաններին, իսկ նրանք ինձ չեն լսում: Հենց դա էր պատճառը մեր բաց թողած գնդակներից մեկի: Այսպես նրանք խաղացել էին նաև ընկերական հանդիպումների ժամանակ»-ասել է Կուրտուան:
Բելգիա-Իտալիա հանդիպումը կայացել է հունիսի 13-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում և ավարտվել Իտալիայի հավաքականի վստահ հաղթանակով 2-0 հաշվով: