Տասը երեւույթ, որոնք հուշում են ձեր անհանգիստ վիճակի մասին
ЛАЙФStyle.news.am-ը գրում է.
Երբ մարդը հուզվում է, նրա սիրտը սկսում է ավելի արագ բաբախել կամ «թիթեռնիկներ է զգում փորի մեջ»։ Իսկ երբ մարդը հոգեբանական անհանգիստ վիճակում կամ խուճապի մեջ է, նրան բնորոշ են հետեւյալ տասը երեւույթները։
Մշտական անհանգստություն
Դուք մշտապես վախի եւ անհանգստության զգացում ունեք եւ ինքներդ էլ չեք հասկանում, թե ինչու է այդպես լինում։ Այսպիսի անհանգստությունից խուսափելու համար պետք է դիմել աերոբիկայի օգնությանը։ Շաբաթական 4-5 անգամ գոնե 30 րոպե աերոբիկայով զբաղվեք։
Մտածողության խանգարում
Եթե ձեզ մոտ նկատել եք մտքերի ձեւակերպման բարդություն, ավելի դժվարությամբ եք ընկալում նոր հասկացությունները, ուրեմն դուք խուճապի մեջ եք։
Հոգնածություն
Մշտական հոգնածությունը վկայում է սթրեսի հորմոնի բարձր մակարդակի մասին։ Միայն ճիշտ սննդակարգի եւ քնի կանոնավոր ռեժիմի օգնությամբ կարելի է դրական փոփոխությունների հասնել։
Դյուրագրգռություն
Եթե ձեզ նույնիսկ բարկացնում են մանրուքներ, որոնք նախկինում հիմարություն էին թվում, ուրեմն դուք հանգստի կարիք ունեք։ Ձեզ կօգնի մերսման կուրսը կամ ծովափնյա հանգիստը։
Վախ
Մշտապես վախի եւ վտանգի զգացումը կրկին հուշում է ձեր խուճապահար վիճակի մասին։
Նոպաներ
Դրանք վարդի փուշի նման անհանգստացնում են ձեզ։ Դուք զգում եք, որ շուտով կաթված եք ստանալու։ Այս պարագայում ձեզ կօգնի միայն մի քանի անգամ խորը շնչելը։
Վարքագծի վերահսկում
Դուք փորձում եք վերահսկել մարդկանց, իրավիճակը, որպեսզի թաքցնեք ձեր ներքին անհանգստությունը։
Մարսողության խնդիրներ
Եթե ձեզ մոտ հաճախ է սրտխառնոց, փորկապություն, լուծ նկատվում, ուրեմն մարսողության լուրջ խնդիրներ ունեք։
Անքնություն
Ներքին անհանգստության մասին կարող է հուշել նաեւ անքնությունն ու գիշերային վախերը։
Ֆոբիաներ
Գոյություն ունեն բազմաթիվ ֆոբիաներ՝ բարձունքից, ինքնաթիռից. սարդերից եւ այլն։
Եթե ձեզ մատ նկատում եք ներքին հանգստություն կամ խուճապ եւ չեք կարողանում ինքնուրույն հաղթահարել դրանք, պետք է ճիշտ ժամանակին դիմել մասնագետի օգնությանը։



