Մշակութային միջոցառում Ջերմուկի թիվ երկու արվեստի դպրոցում
ОБЩЕСТВОՀայաստան աշխարհի խորհրդավորությունն ու բիբլիական առաքելությունը դրսևորվում է նաև նրա մշակույթի մեջ: Հին քրիստոնեական պատմամշակութային անգնահատելի ժառանգությունն առավելապես ընդգծում է Հայաստանի և նրա մշակույթի ինքնատիպությունը: Հայաստանը հարուստ է իր մշակութային գանձերով, որոնք մեծապես պատմում են երկրի դարավոր արժեք ունեցող մշակութային գլուխգործոցների առանձնահատկությունների մասին:
Հայ ժողովուրդն ապրել է հաղթանակած ժամանակներ`պարբերաբար ենթարկվելով տարաբնույթ փորձությունների, հարվածների և ճակատագրական ընդվզումների՝ ընդհուպ հասնելով XXI դար: Սակայն, շատ այլ հզոր ժողովուրդներ, որոնք ապրել են Հայաստան աշխարհի հարևանությամբ և որոնք հզոր կայսրություններ են հիմնել, այնումենայնիվ անցել են պատմության գիրկը և ջնջվել ժամանակակից աշխարհի քարտեզային նկարագրից: Այդ ազգերն անհետացել են միջազգային պատմության մատյանից և կորցրել իրենց երկրների պատմական անցյալն ու ազգային արժեքները:
Ջերմուկի թիվ երկու արվեստի դպրոցում կազմակերպված մշակութային միջոցառման ընթացքում մասնակիցները հրավիրյալ հանդիսատեսին ներկայացրեցին հայկական տարբեր երաժշտական գործիքների, ստեղծագործողների, և պատմամշակութային կոթողների մասին պատմությունները:
Հայկական երաժշտությունը երկրի ազգային մշակույթի կարևոր և բաղկացուցիչ մասն է: Այն նման չէ այլ երկրների երաժշտական մոտիվներին, քանի որ բացառիկ է: Դարեր շարունակ հայ երգահաններն ու կոմպոզիտորները ստեղծել են երաժշտական հազարավոր ստեղծագործություններ: Հայկական երաժշտությունն ու հայկական երգերն օժտված են հատուկ մեղեդայնությամբ և լի են ազգային հարուստ հնչեղությամբ: Հնագույն ժամանակներից ի վեր մի շարք երգեր են հյուսվել ժողովրդի կողմից, որոնք պահպանվել և փոխանցվել են սերնդեսերունդ: Համաշխարհային երաժշտական ասպարեզում անփոխարինելի հետք են թողել Կոմիտասի և Արամ Խաչատրյանի երգարվեստները: Հիշատակելով հայկական երաժշտությունը ` անհնար է չխոսել հայկական դուդուկի մասին: Երաժշտական գործիք, որի ստեղծման արմատները գտնվում են վաղ ժամանակաշրջանում: Դուդուկի ստեղծման և կիրառման պատմությունը ենթադրում է մոտ 3000 տարվա պատմություն:
Արվեստի դպրոցում կազմակերպված միջոցառումը հագեցված էր երաժշտական կատարումներով, որի ընթացքում ելույթ ունեցան նաև արվեստի դպրոցի պարի խմբերը:
Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկան Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Արվեստի դպրոցի տնօրեն Խաչիկ Ենոքյանը, դպրոցի ուսուցիչներն և այլոք:
Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկան Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Արվեստի դպրոցի տնօրեն Խաչիկ Ենոքյանը, դպրոցի ուսուցիչներն և այլոք:





















Նարեկ Միրզոյան / Past.am
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



