Ереван, 26.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպե՞ս են պանիր ստանում, ինչպե՞ս պահպանել պանիրը: Պանրի տեսակները

ЛАЙФ

Պանրի ստեղծման պատմությունը գալիս է դարերից: Նրա ստեղծման նրբությունները հետաքրքում են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց` քիմիկոսների, կենսաբանների, սննդաբանների:

 

Իրենց ստեղծագործություններում պանիրը հավերժացրել են թե' գեղանկարիչները և թե' քանդակագործները: Պանիրն անգամ իր «աշխարհագրությունն» ունի:


Պանրային ավանդապատումներ


Ըստ ավանդույթի՝ պանիրն ի հայտ է եկել մոտ չորս հազար տարի առաջ: Մի անգամ արաբ վաճառական Քանանը ճանապարհ ընկնելիս իր հետ կաթ է վերցնում: Որպեսզի այն չթթվի, պահում է ոչխարի չորացրած ստամոքսում: Երեկոյան նա նկատում է, որ կաթը վերածվել է հեղուկի և սպիտակ մակարդուկի: Համտեսելուց վաճառականին զարմացնում է յուրահատուկ ու հաճելի համը: Քանանն իր հայտնագործության մասին պատմում է հարևաններին: Այսպես են առաջին անգամ արաբական աշխարհում իմանում պանրի մասին, շատ ավելի ուշ` Եվրոպայում: Պանիրը մտնում էր հին հույների ամենօրյա սննդակարգի մեջ, այդ են վկայում հոմերոսի «Ոդիսական»-ի որոշ հատվածներ: Ըստ հունական պատումների` առյուծի կաթից պատրաստված սպիտակ պանիրը մատուցվում էր Օլիմպոսի աստվածներին: Աստվածաշնչում երեք անգամ հիշատակվում է պանրի մասին: Այսպես. Եսային, իր որդի Թաբեթին ուղարկելով Սավուղ արքայի ռազմական ճամբարը բանակցությունների, հետը դնում է տաս գլուխ պանիր…


Ինչպե՞ս են պանիր ստանում …

 

Մի ժամանակ պանիրն առանձին կերակուր էր համարվում, իսկ հիմա այն օգտագործում են որպես գինու հետ մատուցվող նախուտեստ կամ էլ որպես տարբեր կերակրատեսակներին հավելում: Իսկ ֆրանսիացիները` որպես պանրի իսկական գիտակներ, խնջույքն ավարտում են պանրով: Ընդ որում սկսում են ավելի թեթև տեսակներից և ավարտում առավել խիտ պարունակություն ունեցող տեսակներով: Մինչև սեղանին հայտնվելը պանիրը երկար մշակվում և «դաստիարակվում» է: Նրան «աճեցնում», «գուրգուրում» են երեխայի պես` մշակման ճանապարհին ձևավորելով նրա մեղմ կամ կոշտ «բնավորությունը»: Յուրաքանչյուր պանրատեսակի պատրաստումը սկսվում է կաթից: Վերջինիս ավելացնում են ֆերմենտներ կամ մանրէներ, որոնց օգնությամբ տեղի է ունենում թթվեցումն ու մերումը: Արդյունքում ստացված բաղադրությունը տաքացնում են` հասցնելով թթվեցման վիճակի: Զանգվածը թորում են` շոռն առանձնացնելով շիճուկից: Առանձնացված շոռը փշրում են, ավելացնում աղ, հարկ եղած դեպքում պատում են օգտակար բորբոսով: Կոշտ և կիսակոշտ տեսակների ստացման համար շոռային զանգվածին ճզման եղանակով տալիս են հատուկ ձև և թողնում, որ հասունանա: Փափուկ պանիրների արտադրության մեջ ճզմելու փուլը բացակայում է: Որոշ տեսակներ շատ երկար են հասունանում: Հանրահայտ ռոքֆորը խոնավ քարանձավային միջավայրում հասունացնում են վեց ամսվա ընթացքում: Իտալական «պարմեզանը»` պահելով խոնավ նկուղներում, ստանում են մոտ մեկ տարվա ընթացքում: Ճիշտ և լավ «դաստիարակված» պանրի բուրմունքը ոչ մեկին անտարբեր չի թողնի:

 

Պանրային աշխարհագրություն

 

Պանրային աշխարհը չափազանց հարուստ է, այդուհանդերձ ողջ բազմազանությունը հնարավոր է համակարգել: Պանիրը պայմանականորեն դասում են երկու ընտանիքի` կոշտ և փափուկ, որոնք էլ իրենց հերթին լինում են կիսակոշտ և կիսափափուկ: Սա միակ դասակարգումը չէ. ըստ հնեցման աստիճանի լինում են թարմ և երկար հնեցրած պանիրներ: Բոլորին հայտնի «տնական»պանիրը թարմ պանրի տիպիկ օրինակն է: Մյուս տեսակները` կոշտ կամ փափուկ, հնեցված պանիրներ են: Պանրային ընտանիքի լավագույն ներկայացուցիչներին արժե ճանաչել անուններով:

 

Բրի. պանիրների արքա և արքաների պանիր: Պատված է թավշյա սպիտակ բորբոսով, անտառանուշի բուրմունք է արձակում, ունի նուրբ սերուցքային համ: Ամենահին ֆրասնիական պանիրներից մեկն է:


Կամամբեր. նուրբ նորմանդական կեղևապատ պանիր` պատված բորբոսով, փոքր-ինչ աղի:


Ռոքֆոր. բարձրակարգ պանիրներից ամենաճանաչվածն է: Պատրաստում են ոչխարի կաթից: Այս պանրի պատրաստման գաղտնիքն առ այսօր չի հրապարակվում: Իսկական ռոքֆորն արտադրում են միայն Ռուերգ գավառում: Հասունացման համար այն պահում են կրային անձավներում: Շնորհիվ առանձնահատուկ միկրոմիջավայրի պանրի ներսում ազնվացեղ բորբոս է գոյանում:


Կանտալ. "Չեդդեր" խմբի պինդ պանիրներից է, աչքի է ընկնում վառ գույնով և քաղցր ընկույզի բուրմունքով:


Պարմեզան. ընկույզի համով, թունդ, հագեցած պանիր է: Նրանցից լավագույնը «Պարմիջանո ռեջանո»-ն է:


Մոցարելլա. նուրբ բաղադրությամբ փափուկ պանիր է:

 

«Պանրային» ռեկորդներ

 

1840 թ. անգլիացի ագարակատերերը բրիտանական արքայադուստր Վիկտորիայի եվ գերմանական արքայազն Սաշեն-Կոբուրգ-Հոտլանդի հարսանիքի պատվին պատրաստեցին 500 կգ-անոց «ՉԵԴԴԵՌ» պանրի գլուխ, որի համար պահանջվեց 580 կովի կաթ: Հարսանիքից հետո ագարակատերերը խնդրեցին վերադարձնել «գերպանիրը», որպեսզի ցուցադրեն գյուղատնտեսական ցուցահանդեսում: Արքայական զույգն առարկեց: Հետևեց դատական պրոցես, իսկ պանիրն այդ ընթացքում անհետացել էր:

 

1893 թ. բրիտանական ագարակատերերի ռեկորդը գերազանցեցին կանադացիները: Նրանք Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսին ներկայացան 10 տոննայանոց «ՉԵԴԴԵՌ»պանրով, որն արժանացավ ցուցահանդեսի բարձրագույն մրցանակին: Կանադայում՝ Օտտավայից ոչ հեռու, շնորհակալ երկրպագուները կանգնեցրին պանրի արձան: Ամերիկացիներն իրենց հերթին գերազանցեցին կանադացիներին` 1964 թ. Նյու-Յորքի համաշխարհային ցուցահանդեսում ներկայացնելով 16 հազար կովի կաթից պատրաստված 16 տոննայանոց «ՉԵԴԴԵՌ»-ով: Չեմպիոնին տեղափոխելու համար ստիպված էին հատուկ«պանրաքարշ» մոնտաժել:

 

Ե'վ համեղ, և' օգտակար

 

Փաստորեն, կաթի բոլոր օգտակար հատկությունները խտացված վիճակում մնում են պանրի բաղադրության մեջ: Պանրի բուժական և դիետիկ հատկությունները պայմանավորված են նրա բաղադրությամբ: Պանրի չոր զանգվածը պարունակում է մինչև 22% սպիտակուց, 50% ճարպ և մեծ քանակությամբ կալցիումական ու ֆոսֆորական հանքային աղեր: Հանքային աղերի հանդեպ պահանջը հատկապես բարձր է երեխաների, դեռահասների, հղիների և կերակրող մայրերի մոտ, ինչպես նաև որոշ հիվանդությունների ժամանակ` պալարախտով հիվանդների մոտ, կոտրվածքների դեպքում և այլն: Նման պահանջը կարելի է բավարարել` ամեն օր ուտելով 150-200 գ պանիր:

 

Պանիրը սպիտակուցի աղբյուր է. պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ, այդ թվում՝ ամենահազվագյուտները (տրիպտոֆան, լիզին և մեթիոնին): Կարելի է ավելացնել, որ կաթնային սպիտակուցներն ավելի դյուրամարս են, քան մսինը:

 

Պանրի սննդարարությունը պայմանավորված է ճարպի բարձր պարունակությամբ, որը նպաստում է նյութափոխանակությանը և օրգանիզմի գլխավոր էներգետիկ աղբյուրն է համարվում: Որքան ճարպը շատ է, այնքան պանիրը փափուկ և յուղային է: Կաթնային ճարպը պարունակում է ֆոսֆատիդներ, գլխավորապես լեցիտին, որով կարևոր դեր է խաղում օրգանիզմում ճարպերի յուրացման և ճիշտ փոխանակման գործում: Պանրի մեջ կան մեծ քանակությամբ ջրալույծ վիտամիններ` հատկապես B խմբի, վիտամին A, իսկ վիտամիններն անվանում են կյանքի նյութեր:

 

Ինչպե՞ս պահպանել պանիրը

 

Չնայած պանրի հասունացման պրոցեսը տևում է 1-4 ամիս, պահածոյացված մթերքի պես, պանրի ամբողջական գլուխները կարող են պահպանվել բավական երկար ժամանակ` 3-9 ամիս:

 

Պանրի մի կտորը, որը մենք գնում ենք, ոչ այլ ինչ է, քան «բացած պահածո»: Այդ իսկ պատճառով տնային պայմաններում այդ մթերքի պահպանման օրենքներն ու ժամկետները հետևյալն են. ժամանակակից սառնարաններում նախատեսվում են պանրոցներ (ոչ մեծ պլաստիկ բեռնախցիկ), որը, որպես կանոն, տեղակայվում է դռան հատվածում: Եթե այն բացակայում է, պանիրը կարելի է պահել խեցե կամ պլաստմասե ամանում, հարմար կլինի նաև սովորական արծնապատ կաթսան: Կարևոր է ամանը փակվող լինի, քանի որ պանիրն արագ կլանում է կողմնակի հոտերն ու խոնավությունը: Մյուս կողմից պանիր պահպանող տարան չպետք է հերմետիկ լինի, այդ առումով հարմար չէ պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորած պանրի զանգվածը պահել սառնարանում: Լավագույն ելքն է պանիրը փաթաթել աղաջրով թրջած թանձիվի, բամբակյա գործվածքի կամ մոմաթղթի մեջ, տեղավորել պանրոցի կամ կաթսայի մեջ և պահել երշիկից ու այլ հոտավետ մթերքից հեռու:

 

Պանրային բաղադրատոմսեր

 

Մրգապանրային քոուլսլոու

Բաղադրամասերը (4-6 բաժնի համար).
1 հատ կարմիր խնձոր
3 թեյի գդալ կիտրոնի հյութ
180գ մանր կտրատած սպիտակագլուխ կաղամբ
2 ճյուղ մանր կտրատած նեխուր
120գ կանաչ խաղող
120գ սև խաղող
120գ ոչ թունդ երկու տեսակի պանիր
2 ճաշի գդալ բուսական յուղ
2 ճաշի գդալ թարմ կաթնաշոռ կամ բնական յոգուրտ
1թեյի գդալ մեղր


Պատրաստման եղանակը.
Հեռացնել խնձորի միջուկը, մանր կտրատել, լցնել կիտրոնի հյութի մեջ։ Խնձորները հանել հյութի միջից (կիտրոնի հյութը պահել) և ավելացնել նախապես կտրտած կաղամբին ու նեխուրին։Կիսել խաղողահատիկները, հեռացնել կորիզները և ավելացնել աղցանին։ Պանիրը մանր խորանարդիկներով կտրատել և ավելացնել մնացած բաղադրամասերին։ Վերջում ավելացնել նաև բուսական յուղն ու մնացած կիտրոնի հյութը։

 

Պանրով լցոնած սմբուկ

Բաղադրամասերը.
800 գ սմբուկ
100 գ պանիր
2 ճաշի գդալ զտված բուսական յուղ
4-5 պճեղ սխտոր
կանաչ մաղադանոս կամ գինձ
թթվասեր (ըստ ցանկության)
աղ


Պատրաստման եղանակը.
Սմբուկները լվանալ, գլխիկները կտրել-հեռացնել, սմբուկը երկայնքով կտրել և փափուկ մասը միջից հանել (պահել լցոնի համար), սմբուկին տալով նավակի ձև։ Սմբուկները 3 րոպե իջեցնել եռացած աղաջրի մեջ, որից հետո ջուրը քամելու նպատակով դատարկել քամիչի մեջ։ Նավակաձև սմբուկները դասավորել թավայի մեջ ու դնել ջեռոցը՝ թողնելով 200-220˚C ջերմաստիճանում 40-45 րոպե։ Պանրով լցոնած սմբուկը կարելի է մատուցել թթվասերով։ Լցոնի պատրաստումը. Սմբուկ փափկամասը մանր կտրատել, 3 րոպե տապակել բուսական յուղի մեջ, թեթև հովացնել, ավելացնել քերած պանիր, մանրացրած սխտոր, մանրատված կանաչի, աղ և լավ խառնել։

 

Պիկանտ աղցան

Բաղադրամասերը.
200 գ էմմենտալյան պանիր
400 գ եփած երշիկ
1 հատ խնձոր
200 գ հատ մարինացված վարունգ
200 գ պահածոյացված եգիպտացորեն
1 գլուխ սոխ
1 պճեղ սխտոր
2 ճաշի գդալ խաղողի քացախ
1/2 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ ոչ կծու մանանեխ
1 պտղունց կծու կարմիր պղպեղ
3 ճաշի գդալ յուղ
ոչ մեծ փունջ կանաչ սոխ
սև պղպեղ


Պատրաստումը.
Պանիրը և երշիկը ձողիկաձև բարակ կտրտել, խնձորը 4 մասի բաժանել, կորիզները հեռացնել ու մանրատել։ Նույն ձևով կտրատել վարունգը։ Մանր կտրատած սոխը, սխտորը, մանանեխը, խաղողի քացախն ու յուղը խառնել, ավելացնել աղ և պղպեղ։ Այս խառնուրդին ավելացնել մյուս բաղադրամասերը։ Մատուցելուց առաջ վրան ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ։

Соболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической черте