Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բրիտանական ACCA որակավորմամբ ֆինանսական մասնագետների թվով Հայաստանը տարածաշրջանում առաջատար է

ЭКОНОМИКА

Հայաստանը տարածաշրջանում առաջատար է հաշվապահների և ֆինանսական այլ մասնագետների համար ACCAորակավորման քննություններըհաջողությամբ հանձնածշրջանավարտների թվով: Նրանց թիվը գերազանցում է 100-ը, իսկ ներկայում դասընթացներին պատրաստվող և քննությունները հանձնող հայ ուսանողներն ավելի քան 700-ն են:

Բրիտանական ACCA (Association of Chartered Certified Accountants/Երդվյալորակավորված հաշվապահներիասոցիացիա) որակավորում ստանալուհամար անհրաժեշտ է պատրաստվելֆինանսական և ռիսկերի կառավարում,հարկային օրենսդրություն և այլթեմաներով 14 դասընթացների,հաջողությամբ հանձնել քննություններըև միայն այդ ժամանակ ս տանալբաղձալի որակավորումը:  Հայաստանում ACCA դասընթացները իրականացնում է IAB Բիզնեսի միջազգայինակադեմիան:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ հունիսի 14-ին կայացավ Հայաստանից ACCA անդամությունը ստանձնած և լավագույն ուսանողների սերտիֆիկատների հանձնման արարողությունը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան ՋուդիթՖարնուորթը նշեց, որ հիացած է ACCA որակավորումը ստանալ ցանկացող հայ մասնագետների հետաքրքրությամբ և հայ շրջանավարտների աճող թվով: «Տաղանդավոր և այս որակավորումը ստացած ֆինանսական մասնագետները պահանջարկված են և տեղում, և միջազգային ասպարեզում: Այսօր ավելի քան երբ ևէ Հայաստանի երիտասարդ մասնագետները մեծ պահանջարկ են վայելում, քանի որ բավարարում են միջազգային պրոֆեսիոնալության բարձր ստանդարտներին: Ձեր պատասխանատվությունն այժմ կայանում է զարգացումներին պատրաստ լինելու և Հայաստանի բարգավաճմանը նպաստելու մեջ»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ տարածաշրջանում ACCA անդամության բարձր ցուցանիշով Հայաստանն ապահովում է տնտեսական առավելություններ:

Միջոցառման ոսկե հովանավոր «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն ԱրսենԲազիկյանը ACCA անդամներին և ուսանողներին վստահեցրեց, որ իրենք աշխատանքի ընդունելիս առաջնահերթություն տալու են այս որակավորումն ունեցող մասնագետներին: «ACCA-ի առաջին շրջանավարտներից աշխատում են մեզ մոտ ու բավականին բարձր պաշտոն զբաղեցնում: Սա շատ լավ հարթակ է, ու իմ գործընկեր ֆինանսական ընկերությունները կհամաձայնեն, որ մեզ համաÖ € մի մակարդակ է՝ ընտրելու մեր ապագա աշխատանքային թիմի անդամներին: Ուզում եմ հայտնել, որ մեր ընկերությունը պատրաստ է մեր առաջիկա թափուր աշխատատեղերի ժամանակ առաջնահերթությունը տալ ACCA-ի ավարտական դիպլոմ ունեցող շրջանավարտներին: Իմացեք, որ արդեն ունեք մեկ միավոր ձեր հաշվին մեզ մոտ»,-հայտնեց Արսեն Բազիկյանը:

Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա (ACCA) ներկայացուցիչ Ելենա Նաումենկոյի խոսքով էլ՝ այս որակավորումն ունեցող մասնագետները դառնում են միջազգային էլիտայի անդամ: «ACCA որակավորում ունենալով՝ երբեք քաղցած չեք մնա»,-ավելացրեց նա: Նաումենկոն տեղեկացրեց, որ ծրագրում են մինչ 2020 թվականն իրենց անդամների և ուսանողների թիվը հասցնել 1 միլիոնի: «Կցանկանայի շնորհավորել ACCA-ի բոլոր անդամներին, ուսանողներին, լավագույն ուսանողներին: ՄÕ �րդիկ, ովքեր դառնում են ACCA անդամ, ուզում եմ ասել, որ նրանց համար ճանապարհը դեռ նոր է սկսվում, քանի որ բացվում է մեծ հնարավորություն դառնալու մեծ հանրույթի անդամ: Մինչ 2020 թվականը մեր ուսանողների ու անդամների թիվը ցանկանում ենք հասցնել 1 միլիոնի: Այս պահին նրանց թիվը 680 հազարից ավելի է»,-նշեց ներկայացուցիչը: Նրա հավաստիացմամբ՝ այս մարդիկ աշխատում են աշխարհի 180-ից ավելի երկրների խոշոր ֆինանսական կազմակերպություններում:

IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի գլխավոր գործադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանն ու IAB-ի Միջազգային որակավորումների բաժնի ղեկավար Սաթինե Հարությունյանը մեզ հետ զրույցում ներկայացրին ծրագրի վերաբերյալ մանրամասներ: «IAB միջազգային բիզնեսի ակադեմիան ստեղծվել է 2001 թվականին ու 2002-ից ներկայացնում ենք Հայաստանում անգլիական ACCA որակավորումը հաշվապահների, ֆինանսիստների համար: Տարին երկու անգամ ուսանողներին պատրաստում ենք քննությունների, որոնք անցկացվում են կենտրոնացված կերպով»,-ասաց Արաքսյա Մարտիրոսյանը :

«Հայաստանում ունենք ACCA ավելի քան 700 ուսանող, ովքեր հիմա քննություններ են հանձնում, և ավելի քան 100 անդամ, ովքեր բոլոր դասընթացների քննությունները հանձնել են և ստացել որակավորումը: Մեզ նման փոքր երկրի համար սա բավական մեծ թվաքանակ է, տարածաշրջանում ուսանողների թվով առաջատար է Հայաստանը»,-հավելեց Սաթինե Հարությունյանը:

Ինչ վերաբերում է դասընթացների և քննությունների արժեքին, ապա Սաթինե Հարությունյանի խոսքով՝  յուրաքանչյուր առարկայի արժեքը շուրջ 300 հազար դրամ է՝ ներառյալ դասընթացը, քննությունն ու դասագրքերը: «Կարող եք տեսնել, որ գումարն այնքան էլ փոքր չէ, բայց արդյունքը, որ ունենում են մասնակիցները երկու-երեք քննություննից հետո, վերադարձնում է նրանց ջանքերը բարձր վարձատրվող աշխատանքի շնորհիվ»,-նշեց Սաթինե Հարությունյանը: Արաքսա Մարտիրոսյանն էլ հավելեց, որ չունեն ուսանող, ով աշխատանքով ապահովված չէ, քանի որ նրանք  մրցունակ են շուկայում: IAB ներկայացուցիչները տեղեկացրին նաև, որ որոշ ուսանողների տրամադրվում են IAB-ի և ACCA-ի համատեղ կրթաթոշակները:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества