ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ շարքերը.«Հրապարակ»
ПОЛИТИКА«Փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած պատգամավոր Մուշեղ Պետոյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ շարքերը, գուցե չդառնա կուսակցական, սակայն հոգով-սրտով կլինի ՀՀԿ–ական: Արթիկցի Պետոյանը, որոշ տեղեկություններով, իշխանությունից «դաբրո» է ստացել՝ Արթիկի 2017-ի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու։ Պատգամավորը մեր լրագրողին ասել է, թե դեռ նման որոշում չի կայացրել, սակայն չի էլ բացառել։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը որոշել է առանց քաղաքական տանիքի մնացածներին չնեղացնել, ամեն մեկին «գործի դնել»։ Նախկին ՕՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին էլ, որը Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն ուներ, խոստացել է նրա մարդկանց քաղաքի ավագանու ցուցակում ընդգրկել, իսկ իրեն՝ Գրիգորյանին, նորից խորհրդարան տանել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



