Չինական ավիաընկերություններն աշխարհում ամենաանճշտապահն են ճանաչվել
МЕЖДУНАРОДНОЕԽոշորագույն չինական ավիափոխադրողները ճանաչվել են աշխարհում ամենաանճշտապահը: Այս մասին ասված է Civil Aviation Data Analysis չինական ընկերության պատրաստած ավիաընկերությունների վարկանիշում: Հետազոտության հեղինակները գնահատել են աշխարհի 103 միջազգային ավիափոխադրողների աշխատանքի արդյունավետությունը, եւ դրանց արդյունքները Չինաստանի համար բավական անմխիթար են:
Չինաստանի երեք խոշորագույն ավիաընկերությունները՝ China Southern Airlines-ը, Air China-ն եւ China Eastern Airlines-ը, հայտնվել են ցուցակի ամենացածր հորիզոնականներում: Լավագույն արդյունքն ունի China Southern Airlines-ը, որի օդանավերը 70.45 տոկոս դեպքերում մեկնում եւ ժամանում են ժամանակին: Այս ավիաընկերությունը զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը: Նրա մրցակիցները՝ Air China-ն եւ China Eastern Airlines-ը, զբաղեցրել են 93-րդ եւ 94-րդ տեղերը, գրում է ՏԱՍՍ-ը:
Մյուս տխուր փաստն այն է, որ չինական ոչ մի ավիաընկերություն չի հայտնվել ո՛չ առաջին տասնյակում, ո՛չ թոփ-30-ում եւ ո՛չ էլ անգամ առաջին 50 ընկերությունների շարքում: Չինական ավիաընկերություններից լավագույն արդյունքը գրանցել են Okay Airways-ը՝ 80-րդ հորիզոնական եւ Shandong Airlines-ը՝ 81-րդ հորիզոնական:



