Ռոբ Քարդաշյանի հղի ընկերուհին ցուցադրել է մարմինը
ЛАЙФՌոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան այս ամռան վերջին կամուսնանան: Հանդիսությունը կանցնի արեւադարձային կղզիներում, իսկ մինչ այդ ապագա ամուսինները պայմանագիր են կնքում E ! ընկերության հետ, որը նկարահանելու է ռիելիթի շոու Ռոբի ու Չայնայի մասին:

Վեց դրվագներում ընդգրկվելու են հարսանիքն ու երեխայի ծնունդը, իսկ ընկերության հետ պայմանագրի վերաբերյալ բոլոր ֆինանսական գործերը Ռոբի մայրն է որոշելու՝ Քրիս Ջենները:

Մինչդեռ 28-ամյա պարուհին իր Instagram–ը հեղեղել է լուսանկարներով, որտեղ նա մեկ տան ներսում է, մեկ՝ բակում, մեկ՝ նոր մեքենայի՝ Range Rover–ի ֆոնին, որը նրա համար Ռոբն է գնել՝ իմանալով, որ նա հղի է:

Լուսանկարներից մեկի վրա Չայնան իր երեք տարեկան որդու՝ Քինգ Քահիրոյի հետ է (հայրը ռեփեր Թայգան է)։


Աղբյուրը՝ Daily Mail
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...
5
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...



