«Դեպի Ռիո». Օլիմպիական ևս մեկ վարկանիշ
СПОРТՀայ մարզիկների օլիմպիական ուղեգրերի թիվը ևս մեկով ավելացավ: Ատլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է վազորդուհի Լիլիթ Հարությունյանի օլիմպիական վարկանիշը և այս պահին հայ մարզիկներն ունեն 28 օլիմպիական ուղեգիր: «Կենտրոն» հեռուստաընկերության «Դեպի Ռիո» հաղորդաշարի հերթական թողարկումն անդրադարձավ օլիմպիական ևս մեկ վարկանիշ ձեռք բերած մարզուհուն:
Լիլիթ Հարությունյանն օլիմպիական ուղեգրի նորմատիվը հանձնել էր Արտաշատում կայացած մրցաշարում, բայց քանի որ սա ատլետիկայի տեխնիկական ձև է, սպասում էինք Ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշմանը: Հարկ է նշել, որ այդ մրցաշարում Լիլիթը երեք ոսկե մեդալ էր շահել: Արագավազորդուհին առաջինն էր եղել 1500 մետր վազքում, 400 մետր արգելավազքում և 4 անգամ 100 մետր փոխանցումավազքում: Սակայն օլիմպիական վարկանիշը ձեռք է բերել 400 մետր արգելավազքում: Ի դեպ, Հայաստանն Օլիմպիական խաղերում առաջին անգամ է մասնակցում 400 մետր արգելավազքին:
Մանրամասները՝ տեսանյութում։