Նա երկինքն ու ամպերն էր նկարում, երբ ականատես եղավ բնության հազվագյուտ մի երևույթի (տեսանյութ)
ВИДЕОՈչ միշտ է պատահում, որ սովորական անձրևը վերածվում է բնության հազվագյուտ երևույթի։ Անձրևային ռումբ. այս երևույթը հորինվածք չէ, այլ բնական երևույթ, որը հազվադեպ է հանդիպում բնության մեջ։
29–ամյա Բրայան Սնայդերին հաջովեց իր տեսախցիկով անմահացնել, թե ինչպես է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի վրա «պայթում» անձրևային ռումբը։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է քաղաքի վրա հսկայական ամպից ջրով լի պղպջակի պես ինչ որ բան պակվում և գետին չհասած պայթում քաղաքի վրա։
Անձրևային ռումբը ծածկում է ավելի քան 4 կմ տարածք։ Այդ երևությը տեղի է ունենում, երբ սառը օդի վայրընթաց հոսանքը բախվում է ամպրոպաբեր ամպին։ Բախվելով գետնին, անձրևային ռումբը իր հետ հզոր քամի է բերում, որի արագությունը ժամում հասնում է 240 կմ–ի։ Ահա այսպիսն է բնության հզորությունը.
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



