Չիչարիտոն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ընթացիկ մրցաշրջանում թիմում պահել մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդես Չիչարիտոյին, հաղորդում է dailymail-ը: Անցած մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես եկավ Մադրիդի «Ռեալում» եւ Իսպանիայի առաջնության 23 հանդիպումներում (7 խաղ՝ մեկնարկային կազմում) խփեց 7 գնդակ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Ուեյն Ռունիից հետո Էրնանդեսին համարում է թիմի երկրորդ առաջատար հարձակվող:
Չիչարիտոյի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Վեստ Հեմը» եւ «Տորինոն»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



