Երևույթներ, որոնք կզարմացնեն ձեզ (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է.
Աշխարհում շատ են զարմանահրաշ երևույթներն ու իրերը, որոնք կարող են զարմացնել ձեզ, գրում է fishki.net-ը։
Նույնիսկ եթե դուք բավականաչափ տեղեկացված եք, միևնույն է՝ կան շատ երևույթներ, որ կզարմացնեն ձեզ։
Կայքը ներկայացնում է նման երևույթների իր ընտրանին.
Աէրոգել կամ օդադոնդող կոչվող նյութը 99.9%-ով բաղկացած է օդից։

Չինաստանի Չժուչժոու քաղաքում 8-հարկանի առևտրի կենտրոնի տանիքին սեփական տներ են կառուցել։

Դուբայում ստորջրյա մարզադահլիճ կառուցելու մասին նախագիծ են մշակում։

Փոքրիկ սև ռնգեղջյուրը և իր «թիկնազորը»։ Զինված պահակազորը կցվել է ռնգեղջյուրներին, որպեսզի պաշտպանեն դրանց որսագողերից։ Արդյունքում կենդանիներն իրենց կողքին մշտապես ներկա գտնվող և իրենց պաշտպանող զինվորներին ընկալում են որպես ընտանիքի անդամներ։

Բելգրադի կենդանաբանական այգու տնօրենը համոզում է այգուց փախած Սամի մականունով շիմպանզեին վերադառնալ, 1988 թ.։

Միչիգան նահանգում (ԱՄՆ) եղջերուի ձագն ամեն առավոտ ընկերոջը ճանապարհել է դպրոց, 1960թ.։

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում ածուխով բեռնված գնացքները

Հսկա ջրաշխարհ Գերմանիայում

Արվեստագետը սպիտակ ֆոնի վրա մեխեր է մեխել և դրանց վրայով սև թել տարել, որը ոչ մի տեղ չի հատվում, արդյունքում ստացվել է գեղեցիկ դիմանկար։

Հատուկ խուց տանող դուռը, որը կարող է պաշտպանել նույնիսկ 30 մեգատոն հզորությամբ միջուկային պայթյունից։

Հունաստանում գտնվող Թասոս կղզին, որի ափերն ամբողջությամբ ծածկված են մարմարե գնդաձև փշրանքներով։

Աշխարհի ամենաանձայն սենյակը, որտեղ ոչ մի ձայն չի ներթափանցում։ Սենյակն օգտագործվում է հատուկ սարքավորումներով թեստեր անցկացնելու կամ գիտական հետազոտությունների համար։ Այս սենյակում երկար մնալ չի խրախուսվում, որովհետև կարելի է խելագարվել։ Սենյակում մենակ մնալով՝ կարելի է լսել, թե ինչպես է երակներով հոսում արյունը, ինչպես է բաբախում սիրտը կամ ինչպես են թոքերը լցվում օդով։

Ընձուղտի ձագուկը կաթ է խմում

Գիշերային Նյու Յորքը նման է աշխատող պրոցեսորի

1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
5
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет



