Մինչև 20 տարեկան բասկետբոլիստները սկսել են հավաքը Երևանում
СПОРТՀայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Երևանում սկսել է նախապատրաստվել հուլիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը :
Վկայակոչելով ՀՀ ազգաին օլիմպիական կոմիտեի լրատվական բաժինը, հայտնում է, որ բելգիացի մարզիչ Տիբո Պետին 12 խաղացողների է հրավիրել մասնակցելու ուսումնամարզական հավաքին: Հավաքականի կազմում են ԱՄՆ-ում ելույթ ունեցող Ռիչարդ Էլմոյանը, Գաբրիել Աճեմյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Կրիկոր Կուրդօղլյանը, Արամ Արսլանյանը, Ռուսաստանում հանդես եկող Էդգար Բաբայանը, Կիրիլ Հարությունյանը, Ռաֆիկ Ուզունյանը, ինչպես նաեւ Սիրիայից ժամանած Միհրան Ներսեսը: Ավելի ուշ հավաքականին պետք է միանան Պյոտր Ստեփանյանցը եւ Սթիվեն Էնոչը: Վերջինս հավաքականի միակ օտարազգի խաղացողն է: Տիբո Պետին հավաքականում օգնում է անգլիացի մասնագետ Քրիս Մայեսը: Երիտասարդական ընտրանին ուսումնամարզական հավաքը կավարտի հուլիսի 13-ին եւ կուղևորվի Հունաստան, որտեղ Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հուլիսի 15-ին: