Իսիմբաևան ցանկանում է մասնակցել Ռիո 2016-ին
СПОРТԲարձրացատկում Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնությունների 7-ակի չեմպիոնուհի ռուս Ելենա Իսիմբաևան ցանկանում է մասնակցել Ռիո 2016-ին:«Արմենպրես»-ը, վկայակոչելով «The New York Times»-ը, հաղորդում է, որ ռուս մարզուհին հայտնվել է այն մարզիկների շարքում, ովքեր համաշխարհային հակադոպինգային կոմիտեի կողմից կասկածվում են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ և չեն կարող մասնակցել Ռիո 2016-ին: Այդ կարգավիճակում է Ռուսաստանի թեթև ատլետիկայի ամբողջ հավաքականը: Համաշխարհային հակադոպինգային կոմիտեն վերջնական որոշում կկայացնի ընթացիկ օրվա ընթացքում և վերջնականում պարզ կդառնա բոլոր մարզիկների ճակատագիրը:
«Ես հասկանում եմ հակադոպինգային կոմիտեի գործունեությունը, սակայն ցանկանում եմ մասնակցել Ռիո 2016-ին: Ինձ և ցանկացած կնոջ համար Օլիմպիական խաղերի 5-րդ մասնակցությունը պարզապես երազանք է» -ասել է Ելենա Իսիմբաևան: