Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ավելի շուտ Ստամբուլը կվերանվանվի Կոստանդնուպոլսի, քան Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին

МЕЖДУНАРОДНОЕ

 Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորությունը համադրելի է Ստամբուլը Կոստանդնուպոլսի վերանվանվելու հավանականության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել այսօր իր խմբագրական հոդվածում The Financial Times թերթը:

«Թուրքիան այնքան շանսեր ունի ԵՄ մտնելու մինչեւ 2020 թվականը, ինչքան եթե Ստամբուլը վերանվանվի Կոստանդնուպոլսի», -գրում է բրիտանական թերթը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնն ավելի վաղ հայտարարել էր, որ 28 երկրների հանրակցությանը միանալու մասին բանակցությունների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա մինչեւ 3000 թվականը:

«Անգամ մոտ ապագայի ծրագրերում հնարավորություն չկա, որպեսզի Թուրքիան մոտ ժամանակում դառնա ԵՄ անդամ», -ասել է նա ITV հեռուստաալիքի եթերում:

«Նրանք հայտ են ներկայացրել 1987 թվականին: Առաջընթացի ներկայիս արագությամբ, հնարավոր է` նրանք անդամակցելու պահին մոտենան մոտավորապես 3000 թվականին, եթե հավատանք ամենավերջին կանխատեսումներին», -համոզմունք էր հայտնել Դեվիդ Կեմերոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ հոռետեսորեն է արտահայտվել ԵՄ տարածք Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի մուտքի առնչությամբ, հայտարարելով, որ Լոնդոնը նման քայլը չի պաշտպանի, եթե դրան համաձայնվի Բրյուսելը:

The Guardian թերթն էլ իր` «Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորության հարցում իրականությունը երեւակայությունից տարբերելը» վերնագրով հոդվածում գրել է, որ «պարզ ասած` Եվրոպայում ոչ մեկն էլ պատրաստ չէ այժմ կամ էլ տեսանելի ապագայում Թուրքիային ներառել Եվրամիության կազմ»:

Նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 2002 թվականին իշխանության գալուց հետո Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացն ամբողջությամբ դադարել է, եւ այդ երկիրը շարժվում է դեպի ավտորիտարիզմ ու իսլամ: Երազանք կմնա նաեւ թուրքերի` ԵՄ առանց վիզայի մուտք գործելու հնարավորությունը, որովհետեւ Թուրքիան ցանկություն չունի կատարելու դրա համար Բրյուսելի առաջադրած 72 պայմանները, այդ թվում` Էրդողանի ռեժիմի կողմից քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար կիրառվող ահաբեկչության դեմ պայքարի օրենքի փոփոխությունը», -գրում է թերթը:

Թերթը նաեւ հիշեցնում է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը կարող է վետո դնել ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր, ինչը գործնականում անհնարին է դարձնում ԵՄ պահանջներին չհամապատասխանող Թուրքիայի անդամակցությունը միությանը:

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցարզրույցում հայտարարել է, որ քանի Թուրքիայի առաջնորդը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, այդ երկիրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ:

Թուրքիայի` ԵՄ անդամակցության հետ կապված Օզդեմիրն ասել է, որ «Եվրոպայում հետաքրքրություն ժողովրդավարական Թուրքիայի նկատմամբ կարող է ծագել միայն երկարաժամկետ հեռանկարում»:

Անդրադառնալով Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական եւ քրիստոնեասոցիալական` CDU/CSU միացյալ կուսակցությունների կողմից Թուրքիայի հետ անդամակցության դռները բաց լինելու մասին գնահատականին,  Օզդեմիրը հայտարարել է, որ «Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում սխալ է լիիրավ անդամակցության փոխարեն արտոնյալ գործընկերության մասին խոսելը եւս»:

Ջեմ Օզդեմիրը նաեւ քննադատել է ԵՄ հետ Թուրքիայի միջեւ փախստականների ճգնաժամի լուծման հարցում Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի ջանքերով ստորագրված համաձայնագիրը` անվանելով դա «կարճաժամկետ շահեր հետապնդող»:

«Միացյալ կուսակցությունները շփոթված են Թուրքիային ուղղված քաղաքականություններում: Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը ռազմավարորեն աղքատ է, իշխող CDU/CSU կուսակցությունները գործում են միայն մարտավարապես», -ասել է նա:

Ի դեպ` Սանկտ-Պետերբուրգի օրենսդրական ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը հունիսի 15-ին դիքում է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին` խնդրելով ռուսատանյան քարտեզներում, դասագրքերում եւ տրոնսպորտային ուղղություններում վերադարձնել Ստամբուլի իսկական` Կոնստանդնուպոլիս անվանունը (ՌԻԱ Նովոստի):

«Ռուսաստանի բնակիչների համար Ստամբուլը նախկինի նման կապվում է բացառապես Բյուզանդիայի պատմության հետ: Մեր երկրի մինչհեղափոխական ժամանակաշրջանում յադ քաղաքը մեզ մոտ անվանվել է Կոնստանդնուպոլիս: Ներկայում եւս բազմաթիվ ուղղափառ երկրներ, օրինակ` Հունաստանը, շարունակում ենայդ ավանդույթը», -ասել է պատգամավորը` նշելով, որ «Կոնստանդնուպոլիս» անվանունը պետք է վերադարձվի ժամանակակից գործածության:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества