Սռնան կրկին կմիանա Խորվաթիայի հավաքականին
СПОРТԽորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սռնան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Չեխիայի հետ հունիսի 17-ին կայանալիք խաղին։
Հիշեցնենք, որ Սռնայի հայրը՝ Ուզեիր Սռնան մահացել է առաջին տուրի՝ Թուրքիայի հետ հանդիպման (1:0) օրը, ինչից հետո ֆուտբոլիստը լքել էր հավաքականի ճամբարն ու վերադարձել Խորվաթիա։
-Ինձ համար շատ բարդ շրջան է։ Զրուցել եմ ընտանիքիս անդամների հետ և որոշել եմ վերադառնալ Ֆրանսիա։ Հայրս ամեն ինչ արել, որպեսզի լավ կարիերա ունենամ։ Առանց նրա ես հաջողությունների չէի հասնի։ Հիմա պետք է ուժեղ լինեմ և կենտրոնանամ այն ամենի վրա, ինչը սպասվում է ապագայում,- Սռնայի խոսքերն է մեջ բերում «Reuters»-ը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



