Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսը կայացած է. 4+4+4 ձևաչափի մասնակից քաղաքական ուժերը հայտարարություն ստորագրեցին

ПОЛИТИКА

Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից խորհրդարանական քաղաքական ուժերը ստորագրեցին  նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կայացած հերթական անդիպման ընթացքում հայտարարության տակ ստորագրեցին ՀՀԿ-ն,  ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:

Նիստի մեկնարկին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընթերցեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նամակը, որում նրանք հայտնում են, որ դրական են գնահատում այն տեղաշարժը, որ կայացել է 4+4+4 ձևաչափով քննարկումների ընթացքում, սակայն չեն ստորագրելու հայտարարության տակ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջիկայում հանդես կգան նաև հայտարարությամբ:

Ներկայացնելով ՀԱԿ-ի  տեսակետը` Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ գոյություն ունի համաձայնեցված տեքստ, որը իրենք պատրաստ են ստորագրել: «Կարծում ենք, որ սա առանց չափազանցության կարելի է համարել պատմական իրադարձություն: Արդյունքները խոսուն են և  ցույց են տալիս, որ լուրջ գործ է արվել, իշխանությունները ընդառաջ են գնացել քաղաքացիական հասարակությանը, հանրությանը:  Կարծում ենք, որ այս համաձայնագրով  չի երաշխավորում 100 տոկոսանոց արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, չեն լուծվում բոլոր խնդիրները, չի լուծվում ընտրակաշառքի, ադմինստրատիվ ռեսուրսի չարաշահման խնդիրը, սակայն լուծվում է խնդիրը` կապված ընտրական տարածքում ընտրական գործընթացի վերահսկման հետ:  Սա հույս է ստեղծում, որ մենք ունենանք ազատ և արդար ընտրություններ: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, որ ՀԱԿ-ը պատրաստ է ստորագրել այս լայն համաձայնությունը»,- եզրափակեց Զուրաբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայնեց Լևոն  Զուրաբյանի հետ այն հարցում, որ որևէ իդեալական օրենք չի լուծելու խնդիրները, եթե չկա քաղաքական կամք: «Ես սա կարևորում եմ այն առումով, որ մեր երկրում քաղաքական դաշտը վերջին շրջանում  աղճատվել էր, քաղաքական բանավեճի մակարդակը շատ ցածր էր, ուստի քաղաքակիրթ բանավեճի այս դրսևորումը ես դրական եմ համարում, որովհետև մենք առջևում լուրջ փորձություններ ունենք, մենք կարևոր քայլ ենք անում կուսակցությունների կայացման համար: Սա պետք է օրինակ լինի, որ փոխզիջում, չի նշանակում սեփա կան սկզբունքներից հրաժարվել, դա նշանակում է լավագույն լուծումը գտնել: ԲՀԿ-ն նույնպես միանում է այս համատեղ հայտարարությանը»,- ասաց Զոհրաբյանը:

Հայտարարությանը միանալու մասին հայտարարեց նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Մենք կարևորելով այս քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը: «Կարծում եմ, որ այս փաստաթուղթը, կբարելավի ընտրական օրենսգիրքը և մասամբ կվերացնենք կրկնակի քվեարկություները: Մենք նույնպես միանում ենք հայտարարությանը»,- հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ընդգծեց, որ սա իսկապես աննախադեպ հաջողություն է:  «Մենք երկար փորձ ունենք ընտրությունների մեջ լինելու, համաձայնությոնւների հասնելու առումով, և  ես չեմ հիշում դեպք,  որ մենք  ունենանք այսպիսի նախադեպ, որ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը համաձայնության գան այնպիսի կարևոր փաստաթղթի շուրջ,  ինչպիսին ընտրական օրենսգիրքն է: Ես իսկապես սա հաջողություն եմ համարում: Ես ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս արդյունքի համար, որովհետև ներդրվել է ամեն ինչ, որպեսզի հասնենք այս ադյունքին»,- ասաց Ռուստամյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ կարևորեց ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորումը` ընդգծելով, որ սովորաբար հասարակությունը երբեք ամբողջովին չի ուսումնասիրում ընտրական օրենսգիրքը, և այս դեպքում կարևոր է քաղաքական ուժերի տեսակետը: «Այս աշխատանքը հեշտ չէր, ես ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որովհետև մենք շատ մոտ էինք ձախողմանը: Շատ ուրախ եմ, որ երկուստեք կամք գտնվեց հաղթահարելու դժվարությունները և քայլ կատարելու համար, որն էլ կոչվում է կոնսենսուս:  Սրանով մենք հիմք ենք դնելու մեր հետագա համագործակցության համար: Մենք շարունակելու ենք ունենալ հակառակ կարծիքներ, սակայն դա չի նշանակում համատեղ աշխատանքի և խնդիրների համատեղ լուծման բացառում»,- եզրափակեց Հարությունյանը:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами