Կալիֆոռնիայի իշխանություններն անտառային հրդեհների պատճառով տարհանում են հարյուրավոր բնակիչների
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով վթարային ծառայությունները շուրջ 400 տների բնակիչների հանձնարարել են տարհանվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հրդեհն սկսել Է բնակելի գոտիներին մոտենալ Սանտա Բարբարայի օկրուգի ափերի մոտ: Տարհանվում են 400 բնակելի տների եւ առեւտրային շենքերի բնակիչները»,-ասված Է Սանտա Բարբարայի օկրուգի շերիֆի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Պարտադիր տարհանումը տարածվում Է Էլ Կապիտան Կանիոնի, Էլ Կապիտան Ռանչի, Էլ Կապիտան Սթեյթ Բիչի, Ռեֆուգիո Սթեյթ Բիչի, Ռեֆուգիո Կանիոնի, Վենանդիտո Կանիոնի եւ Լաս Ֆլորես Կանիոնի վրա:
Ոստիկանությունում նշել են, որ ապաստանի կարիք ունեցողների համար գործում Է Կարմիր խաչի ամերիկյան բաժանմունքի կենտրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



