Իրաքյան բանակը ԻՊ-ի գրոհայիններին դուրս է մղել Էլ-Ֆալուջայից և դրոշ բարձրացրել քաղաքի կենտրոնում
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի բանակն ուրբաթ առաջընթաց է գրանցել Էլ-Ֆալուջա քաղաքի համար «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը` վկայակոչելով տեղի կառավարական կառույցին, իրաքցի զինվորականներին հաջողվել է դուրս մղել իսլամիստներին քաղաքի կենտրոնից, որտեղ նրանք վերահսկողություն էին հաստատել 2.5 տարի առաջ:
Աղբյուրի հաղորդմամբ` իրաքցի բանակայիններն իրենց դրոշն են բարձրացրել Ֆալուջայի կառավարական գրասենյակներում: Կառավարական ուժերը հաղորդել են մայրաքաղաք Բաղդադից 65 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքում հաղթանակ տանելու մասին:
Այս մասին լուրերը հաստատել է նաև երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



