Չինական գյուղի բնակիչը վեճի ընթացքում գնդակահարել է երեք հարեւանին
МЕЖДУНАРОДНОЕՉինական Հուանդուն նահանգի բնակիչներից մեկը վեճի ընթացքում գնդակահարել է երեք եւ վիրավորել չորս հարեւանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ժենմին ժիբաո» թերթին:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Դունյուան գավառի Հեյուան քաղաքային օկրուգի գյուղերից մեկում: Հաղորդվում է, որ մի խումբ անձանց միջեւ վեճ է առաջացել, որի ընթացքում տեղի բնակիչ Չժան Մոումինը հրազենով գնդակահարել է զրուցակիցներին:
Դեպքից հետո նահանգի եւ գավառի հանրային անվտանգության մարմինները սկսել են փնտրել կասկածյալին: Շաբաթ առավոտյան նա հայտնաբերվել է եւ ձերբակալվել: Տղամարդուն մեղադրում են դիտավորյալ սպանության համար
Պարզվում է, թե ինչն է նրան դրդել հանցագործություն կատարելու: Միջադեպի հետագա հետաքննություն է կատարվում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



