Բելառուսում սկսվել է խորհրդարանի վերին պալատի ընտրությունների քարոզարշավը
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսում այսօր՝ հունիսի 18-ին մեկնարկել են խորհրդարանի վերին պալատի (Հանրապետության խորհուրդ) ընտրությունների քարոզարշավը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Լոզովիկը:
«Հանրապետության խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները կանցկացվեն հունիսի 18-ից սեպտեմբերի 18-ը»,-ասել է նա:
Լոզովիկը պարզաբանել է, որ խորհրդարանի այս գումարման վերին պալատի լիազորությունների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 18-ին:
Լոզովիկը հստակեցրել է, որ ինքնաառաջադրումները տեղի կունենան հուլիսի 21-ից օգոստոսի 19-ը: Ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 30-ից ոչ ուշ:
Հանրապետության խորհուրդը տարածքային ներկայացուցչության պալատն է, որը կազմված է 64 անդամից:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



