Կրեմլի աշխատակազմի ղեկավարը դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արագ վերացմանը
МЕЖДУНАРОДНОЕԿրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը "Вести в субботу” հաղորդմանը տված հարցազրույցում խոստովանել է, որ չէր ցանկանա հակառուսական պատժամիջոցները կարճ ժամանակում վերացնելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն:
Նրա խոսքերով` պատժամիջոցները, իհարկե, հսկայական վնաս են հասցրել, հանգեցրել են գնաճի, սակայն իրադրությունն այժմ այնքան սրված չէ, որքան մեկ տարի առաջ: Նա նշել է, որ բյուջետային եկամուտների 2/3-ը նավթային ու գազային ոլորտներից չեն, այլ ուրիշ ոլորտներից են, ինչպես, օրինակ, քիմիականը: Իվանովի համոզմամբ` դա հսկայական առաջընթաց է:
«Եվ այս ամենը մեծապես շնորհիվ պատժամիջոցների: Անձամբ ես կցանկանայի, որ մեր դեմ պատժամիջոցները ավելի երկար պահպանվեին և շուտ չհանվեին»,- ասել է Կրեմլի աշխատակազմի ղեկավարը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



