Ереван, 26.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մարմնի խալերը խոսում են մարդու բնավորության մասին

ЛАЙФ

Mediamag.am-ը գրում է.

Խալեր կարող են առաջանալ սկսած մարդու ծննդյան օրից՝ մինչեւ նրա ծերությունը: Պոկված խալը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ու բավականին երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի: Իսկ ահա մեր նախնիները կարծում էին, որ մարդու մարմնի խալերը ոչ թե պատահականություն, այլ վերից ուղարկված նշաններ էին: Խալի գտնվելու վայրով, նրա մեծության չափով և գույնով հին աշխարհի իմաստունները մարդու մասին շատ բան կարող էին պատմել՝ նրա առողջական վիճակից մինչև նրա ճակատագիրը: Ընդ որում հաշվի չէին առնվում փոքր խալերը և հաշվի էին առնում նրանք, որոնց մեծությունը գերազանցում էր 3-4 մմ-ը:

Շուրթերի վրայի խալերը խոսում են թուլակամության և պատասխանատվությունից խուսափելու մասին: Նման խալեր ունեցողները հաճախ դառնում են վատ սովորությունների զոհ:

Ականջների վրայի խալերը խոսում են մարդու պարծենկոտության և սեփական հնարավորություններն ու արժանիքներն ուրիշ մարդկանց աչքերում չափազանցված տարբերակով ներկայացնելու մասին: Նման խալեր ունեցող մարդիկ ունեն ամուր բնավորություն սեփական նպատակների իրականացման համար, բոլոր ուժերը ներդնում են, որպեսզի իրենց հեղինակությունն ավելի բարձրացնեն շրջապատի մարդկանց աչքերում:

Խալեր գլխի վրա (մազերի տակ): Գլխի մուգ մասի խալը խոսում է փիլիսոփայի, իմաստունի, իր ներքին աշխարհում ապրող մարդու մասին:Ծոծրակի վրա խալը ունեն կասկածամիտ մարդիկ, որոնք իրենց առջև դրած նպատակների իրականացման համար առաջնորդվում են զուտ անձնական շահերով և չեն սպասում ոչ ոքի օգնությանը: Քունքի վրայի խալերը խոսում են մարդու զգացմունքային լինելու մասին, որը սակայն միևնույն ժամանակ նաև թաքնված մարդ է: Այդպիսի խալեր ունեցող մարդիկ հաճախ տառապում են նյարդային հիվանդություններով, քանի որ բոլոր զգացմունքները պահում են իրենց մեջ: Դրա հետ մեկտեղ նման խալեր ունեցողները տաղանավոր են:

Կոպերի վրայի խալերը վկայում են գրգռվածության մասին, դժգոհություն սեփական անձից և շրջապատողներից: Նման խալեր ունեցոողները չափազանց քննադատական են, սակայն հեշտությամբ վիրավորվող են և զգացմունքային:

Կզակի վրայի խալերը խոսում են նախանձելի համառության մասին՝ լինի դա ընտանիքը, թե՞ աշխատանքը: Շատ հաճախ համառությունը վնասում, քան թե օգնում է նման մարդկանց: Հաշվենկատությունը նրանց դարձնում է բռնակալներ, որոնք իրենց ուժեղ կամքով ճնշում են իրենց շրջապատողներին:

Քթի վրայի խալը վկայում է մարդամոտ լինելու և ուրախ բնավորության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ հեշտությամբ լեզու են գտնում բոլորի հետ և նույն հեշտությամբ ներում են բոլոր վիրավորանքները: Սակայն նման մարդիկ հաջողություններ չեն ունենում աշխատանքում, քանի որ չեն կարողանում կենտրոնանալ իրենց առջև դրված խնդիրների վրա: Հաճախ նման մարդիկ աշխատում են երկրորդական պաշտոններում և չեն զբաղվում բիզնեսով:

Այտոսկրի վրայի խալերը վկայում են պատասխանատվության և վճռականության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ որպես կանոն քաղաքական և հասարակական գործիչներ են: Ցավոք, հաճախ իրենց առջև դնում են նախօրոք իսկ անիրականանալի խնդիրներ և դրան են նվիրում իրենց կյանքը:

Ճակատի վերին մասի խալերը վկայում են առաջնորդի բնավորություն ունեցող մարդու մասին, որը հասնում է իր նպատակներին: Նման մարդիկ ունակ են նույնիսկ արկածախնդրության տանել մարդկանց՝ նախօրոք իսկ վստահ լինելով իրենց ցանկացած նախաձեռնության հաջողությանը: Նման մարդկանցից ենթակաները վախենում են, սակայն միևնույն ժամանակ նաև հարգում են:

Կրծքի վրայի խալը վկայում է հավատարմության, մաքուր սիրով սիրելու ունակության մասին: Նման մարդիկ երջանիկ են ամուսնական հարաբերություններում, սակայն դժբախտ են կյանքում, քանի որ միասեր են և չեն կարողանում այլ կես գտնել կյանքում:

Կողերի, որովայնի մասում խալ ունեցողները հիստերիկ են, ցանկացած առիթ են որոնում կռվի համար: Հաճախ նրանց չեն սիրում նույնիսկ մտերիմները, ինչը բերում է բախումների: Սակայն հենց նման մարդիկ հայտնվում են միայնության մեջ, առաջ են գալիս արցունքներ և խղճահարություն սեփական անձի նկատմամբ և արդյունքում նրանք գալիս են այն եզրակացության, որ ամբողջ աշխարհն իրենց դեմ է:

Շարունակությունը՝ այստեղ:

Соболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической черте