«Եվրո 2016». Բելգիան խոշոր հաշվով հաղթեց Իռլանդիային
СПОРТ«Եվրո 2016»-ի 2-րդ տուրի խաղային վերջին օրն սկսեցին Բելգիայի և Իռլանդիայի հավաքականները: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ խաղն ավարտվել է Բելգիայի հաղթանակով 2-0 հաշվով: Թիմերը խաղադաշտ էն դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Բելգիա. Կուրտուա, Վերտոնգեն, Վերմալեն, Ալդերվեյրելդ, Մենյե, Վիտցել, Դեմբելե, Դե Բրույնե, Ազար, Կարասկո, Լուկակու
Իռլանդիա. Ռանդոլֆ, Քոլման, Կլարկ, Օ՛Շի, Ուարդ, Վելան, Հենդրիկ, ՄքՔարթի, Բրեդի, Հուլահան, Լոնգ
Գլխավոր մրցավար` Ջունեյտ Չակիր:
Բելգիայի և Իռլանդիայի հավաքականները պայքարի մեջ մտան «Ստադ դե Բորդո» մարզադաշտում: Առաջին կեսը, ինչպես սպասվում էր, անցավ բելգիացիների բացահայտ առավելությամբ: Բելգիան ուներ տարածքային և խաղային մեծ առավելություն: Բելգիացիները, տիրելով առավելությանը, հատուկենտ գրոհներ կարողացան ավարտել վտանգավոր հարվածով: Բելգիան 1-ին և ամենաիրական հնարավորությունն ունեցավ 21-րդ րոպեին: Աջ եզրից հետևեց փոխանցում տուգանային հրապարակ, որտեղ իռլանդացի պատշպաններից եղավ անդրադարձ, և գնդակը հայտնվեց Էդեն Ազարի մոտ: «Չելսիի» ֆուտբոլիստի ընթաքից հարվածն անցավ հորիզոնական դարպասաձողի վրայով: Բելգիան կրկին առաջ գնաց և 24-րդ րոպեին Կևին դե Բրույնեն գեղեցիկ փոխանցումով կտրեց Իռլանդիայի պաշտպանությունը և հարվածի դուրս բերեց Յանիկ Ֆերերո Կարասկոյին: Վերջինիս հարվածից հետո դարպասաձողը փրկեց Իռլանդիային: Կարասկոն ավելացրեց և գրավեց դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ էր արձանագրել: Բելգիացիների առավելությունն ընդգծվեց նաև վերջին րոպեներին, սակայն վտանգավոր գրոհի այդպես էլ չվերածվեց: Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ հաշտությամբ:
Երկրորդ խաղակեսում գոլերը թափվեցին առատության եղջյուրից: Բելգիան առաջին խաղակեսում չօգտագործած պահերը իրականության վերածեց երկրորդ կեսում: Իսկ իռլանդական ողբերգությունն սկսվեց 47-րդ րոպեից: Կևին դե Բրույնեն տուգանային հրապարակի մատույցներում հարվածի դուրս բերեց Ռեմելու Լուկակուին: «Էվերթոն»-ի հարձակվողը ձախ ոտքի պտտեցրած հարվածով գնդակն ուղարկեց Դարեն Ռենդոլֆի պաշտպանած դարպասի հեռավոր ձախ անկյունը: Հաջորդ իրական հնարավորությունը Բելգիան կրկին վերածեց գոլի: Ակսել Վիտցելը գլխով եզրափակեց Մենյեի փոխանցում ը և կրկնապատկեց խաղի հաշիվը: Իռլանդիան 69-րդ րոպեին նետվեց գրոհի` բացելով թիկունքը: Բելգիացիներն արագ հակագրոհ կազմակերպեցին, և Ազարի փոխանցումից հետո դարպասապահի հետ մեն-մենակ հայտնված Ռոմելու Լուկակուն եռապատկեց բելգիացիների առավելությունը: Հետագայում Բելգիան բավարարվեց ձեռք բերածով և պահպանեց 3 գնդակի առավելությունը: Բելգիան այս խաղից հետո վաստակեց 1-ին 3 միավորները և խմբում բարձրացավ 2-րդ տեղ` զիջելով միայն Իտալիային: